Մայրենի 14.09.2021

1.Տրված արմատները և ածանցները միացրո՛ւ և բառեր կազմիր: Գրի՛ր այդ բառերը:

Մայր              ուկ

սև                   ուհի

սուրբ             ենի

բախտ           ություն

թագ               ավոր

Մայրենի, սևուկ, սրբություն, բախտավոր, թագուհի

2.Անվանի՛ր մեկ բառով

Աչքի բժիշկ — ակնաբույժ

Ընկույզի ծառ — ընկուզենի

Կապույտ աչքեր ունեցող — կապուտաչյա

Բարձր հասակ ունեցող — բարձրահասակ

Պար գալ — պարել

Սառույցով պատված — սառցապատ

3.Տրված բառերով բառակապակցություններ կազմի՛ր։

Բարի օր/երեկո

Փայտե գդալ/սեղան

Սառը ջուր/հյութ

Դանդաղ շարժվող մեքենա Continue reading »

Մաթեմատիկա 14.09.2021

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։

4**-**=40

456-56=40

  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։

5***-***=5000

5111-111=5000

  1. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։

9****-****=90000

92465-2465=90000

  1. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 4 թվանշանը։

4***-***=4000

4231-231=4000

  1. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից

կցագրենք 8 թվանշանը։

8****-****=8000

8342-342=8000

  1. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
    կցագրենք 7 թվանշանը։

7*****-*****=700000

712345-12345=700000 Continue reading »

Իմ տոհմածառը

Ես Կարեն Հովհաննիսյանն եմ, սերում եմ Հովհաննիսյանների մեծ տոհմից: Հովհաննիսյանների տոհմի հիմնադիրներն են համարվում Պողոս և Պետրոս եղբայրները, ովքեր արծաթագործներ էին և տեղափոխվել էին Ռուսահայաստան։ Հայրական մեծ տատիկիս տոհմը Կարսում մեծ հարգանք և ազդեցություն վայելող Զուռնաչյանների տոհմն էր։ 1918 թվականին, երբ տեղացի թուրքերը Օսմանյան կայսրության օգնությամբ ապստամբեցին և ցեղասպանությունը հասավ Կարսի մարզ, տոհմի մի զգալի մասը, այդ թվում մեծ տատիկիս հայր Ռուբեն Աղա Զուռնաչյանը զոհվում է, իսկ փրկվածների մեջ էր իմ չորս տարեկան մեծ տատիկս՝ Արաքսյան։ Տոհմի ներկայացուցիչները բնակվում են Շիրակի դաշտավայրում, Թիֆլիսում և Ռուսաստանի հարավում։ Հորական տատիկիս հայրը՝ Սանասարը, Արդահանից էր և նույնպես ստիպված տեղափոխվել էր Շիրակի դաշտավայր։ Հորական պապիկիս մայրը՝ Հասմիկ մեծ տատս, լինելով տակավին պատանի, դաստիարակ էր աշխատում Ալեքսանդրապոլի հայտնի ամերիկյան որբանոցում։ Իր աշխատանքի բերումով մեծ տատս անձամբ տեսել և շփվել է այն ժամանակվա մեծ գործիչների՝ Դրոյի, Անդրանիկի, կառավարության անդամների հետ։ Իր ապագա ամուսինը՝ իմ մեծ պապիկ Մկրտիչը, 1918 թվականին որպես շնորհալի երիտասարդ դարձել է նորաբաց համալսարանի առաջին ուսանողներից մեկը։ Հետագայում մեծ պապս դարձել է մանկավարժ և աշխատանքի բերումով տեղափոխվել է Հայաստանի տարբեր բնակավայրեր։ Մաստարա գյուղի դպրոցում աշխատելու ժամանակ ծնվել է իմ պապիկը՝ Վլադիմիրը։ Պապիկս սննդի արդյունաբերության մասնագետ է, գիտությունների թեկնածու, ով հանդիսանում է մինչ այսօր գոյություն ունեցող մսի արտադրության բուհական առաջին և միակ գրքի հեղինակը։ Հայրական տատիկս՝ Լաուրան, մանկավարժ էր։

Մայրս սերում է Պողոսյանների մեծ տոհմից։ Իմ մորական պապիկի և  տատիկի  անուներն են Նորիկ և Անուշ։  Մորական տոհմիս նախնիները՝ Պողոսյանները, Սյունիքից են։, ավելի հեռավոր նախնիները Սյունիք են տեղափոխվել Արցախից։ Պապիկիս պապը՝ Արտաշեսը, սովորել է Շուշիի Ռեալական գինազիայում։ Մորական կողմից մեծ պապս՝ Բայանդուրը, եղել է Երևանի պետական համալսարանի առաջին շրջանավարտներից մեկը, երկար տարիներ ղեկավարել է Դավիթ Բեկ գյուղի միջնակարգ դպրոցը որպես տնօրեն՝ միաժամանակ դասավանդելով աշխարհագրություն և պատմություն առարկաները։ Այդ ժամանակահատվածում Դավիթ Բեկ գյուղի դպրոցը հատկապես աչքի է ընկել իր բարձր առաջադիմությամբ և բարձրագույն հաստատություններ ընդունված իր շրջանավարտներով։ Նա արժանացել է <<Վաստակավոր ուսուցչի>> բարձր կոչման։ Մայրական կողմից մեծ տատս՝ Աղավնին, սերում էր Սյունյաց մելիքների ազնվական տոհմից։ Նա եղել է Դավիթ Բեկ գյուղի գրադարանի վարիչը, ինչպես նաև ակտիվ մասնակցություն է ունեցել գյուղի մշակութային կյանքում, մասնավորապես, բազմաթիվ գլխավոր դերեր է կատարել մշակութային կենտրոնի ղեկավարած թատերախմբում, որն այդ ժամանակ հաջող ելույթներ էր ունենում Խորհրդային Հայաստանի տարբեր քաղաքներում։

«Ես»

Վաղո՜ւց, շա՜տ վաղուց, աշխարհում միայն մի բառ կար՝ «Ես»: Եթե մեկնումեկը ուզում էր ասել.«Բարև, ես եմ», -ուղղակի ասում էր՝ . «ԵՍ»: Եթե ուզում էր ասել. «Ինձ մի նարի՜նջ տուր», կամ՝ «Ի՜նչ գեղեցիկ ծառ է», «Ծիտիկը ծլվլում է», դարձյալ միայն մի բառ էր ասում՝ «Ես»:

Դա միակ բառն էր աշխարհում:

Մարդկանց մի մասը ուղղակի գոռում էր այդ բառը, մյուսները՝ շշուկով էին ասում, մի քանիսը՝ լացով, ոմանք էլ՝ ծիծաղելով: Չէ՞ որ դա մարդկանց միակ բառն էր: Իսկ կենդանիները…

Շունն ասում էր.

«Հա՜ֆ-հա՜ֆ-հա՜ֆ,

Իսկույն այգի ինձ տարեք, խոտերի մեջ բաց թողեք»:

Կատուն ասում էր.

-Մյա՜ու-մյա՜ու,

Ես ձեր քնքուշ թագուհին եմ,

Ձեր բոլորի սիրելին եմ»:

Կովն ասում էր.

«Մու-ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…

Ես կով եմ, իսկ դո՞ւ-ո՞ւ-ո՞ւ…»:

Մտրուկն ասում էր. «Ի-հի՜-հի՜-հի՜-հի՜,

Սա իմ մայրկն է, սա էլ՝ հայրիկը»:

Խոզն ասում էր.

-Մի բլիթ տվեք դդումով,

Որ ես դառնամ կլոր-կլոր,

Բայց ինչքան էլ կլորանամ, թռչող փուչիկ չեմ դառնա:

 

Թրթուրն ասում էր․

-Ես փափուկ եմ։

Թիթեռն ասում էր․

-Կարևոր չէ, թե ի՛նչ եմ եղել առաջ,

Դուք տեսեք, թե ի՛նչ եմ հիմա՜․․․

Տեսեք՝ ինչպես եմ թռվռում

Արևի տակ և ստվերում։

Իսկ ձկնիկը շշուկով էր խոսում.

-Կամա՛ց շարժվեք, մի՛ աղմկեք, սո՛՜ւս…

Իմ բալիկից նամակի եմ սպասում:

Ամենքը աշխարհում ինչ-որ բան էին ասում.

Սպիտակ վարդն ասում էր կարմիր վարդին.

-Ողջո՜ւյն, կարմիր գլխարկ:

Լապտերասյունն ասում էր․

-Ես շատ եմ երկա՜ր, երկա՜ր,

Ոտքս հողի մեջ է, գլուխս՝ երկնքում։

Գնացքն ասում էր․

Հելլո՜, ես գնուեմ Բուֆալո։

Միայն մարդիկ էին անվերջ-անդադար կրկնում «ԵՍ» բառը: Երբ բոլորը միասին ասում էին այդ բառը, ստացվում էր՝ ե՜ս-ե՜ս-ե՜ս-ե՜ս:

Մի օր էլ մարդկանց գլուխն սկսեց ցավել անընդհատ ես-ես-ես-ես ասելուց ու լսելուց: Գլխացավից ու ձանձրույթից ազատվելու համար նրանք շատ էին ուզում մի նոր բառ հնարել:

Վերջապես մի մարդ, որի գլուխը ամենից շատ էր ցավում «Ես» ասելուց, գտավ այդ նոր բառը:

Կեսգիշերին արթնանալով, նա նա ինչքան ուժ ուներ գոռաց՝ «ՈՉ»: Հաջորդ առավոտ աշխարհում արդեն մի նոր բառ կար՝ «ՈՉ»:

Այդ օրվանից գլխացավով տառապող մարդիկ ես-ես-ես-ես-ես ասող մարդկանց հանդիպելիս գոռում էին՝ ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ-ո՜չ:

Սկզբում թվում էր, թե նոր բառը կոպիտ է և տհաճ, շատերը չէին էլ ուզում լսել: Բայց հետո կամաց-կամաց դադարում էին ես-ես-ես-ես ասելուց և փորձում էին մի քիչ մտածել... Ու շուտով բոլորն էլ արդեն գիտեին «ոչ» բառը և նույնիսկ հաճույքով կրկնում էին:

Իսկապես որ դա լավ բառ էր:

«Ոչ» ասելիս գլուխը իրեն կլոր էր զգում, մի բան, որ չափազանց կարևոր էր գլխի համար: Եվ հետո, այդ բառը ստիպում էր, որ գլուխն իրեն մեծ զգա, իսկ դա գլխի համար ավելի լավ չափ է, քան՝ փոքրը:

Այժմ աշխարհում ասելու և լսելու համար արդեն երկու բառ կար:

Է՜հ, եթե կա երկու բառ, ինչո՞ւ չլինի երրորդը: Ու եթե կա երեք բառ, ինչո՞ւ չլինի չորրորդը: Իսկ եթե կա չորս բառ, ապա ի՞նչն է խանգարում, որ լինեն շա՜տ ու շա՜տ նոր բառեր:

Եվ եթե կա «ես»-ը,

Ինչո՞ւ չլինի «դու»-ն,

Եթե կա «ոչ»-ը,

Ինչո՞ւ չլինի «այո»-ն,

Եթե կարող է լինել «տաք»-ը,

Ինչո՞ւ չլինի «սառ»-ը,

Կոշտն ու փափուկը, մոտիկն ու հեռուն,

Թացն ու չորը, բարձր ու ցածրը,

Ճիշտն ու սխալը, թարսն ու շիտակը,

Լույսն ու խավարը, սևն ու սպիտակը:

Այսպես, մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, հարցեր տալ ու պատասխանել: Ու մտածել, թե ինչ բան է այս աշխարհը:

Եվ մինչև հիմա էլ փնտրում են այդ հարցի  պատասխանը:

Առաջադրանքներ

1.Կարդա՛ պատմվածքը և դո՛ւրս գրիր հականիշները:

ես-դու, ոչ-այո, տաք-սառը, կոշտ-փափուկ, մոտիկ-հեռու, թաց-չոր,

թարս-շիտակ, լույս-խավար, սև-սպիտակ

 

2.Ո՞ր բառն է աշխարհի ամենակարևոր բառը. ինչո՞ւ:

Իմ կարծիքով ամենակարևոր բառը <<ոչ>> բառն է, քանի որ առանց <<ոչ>> բառի մարդը չէր կարող մտածել, չէր կարող  ստեղծագործել և արարել։

3.Ինչո՞ւ էր <<ոչ>> ասելիս գլուխը իրեն ավելի կլոր զգում:

<<ոչ>> ասելիս գլուխն իրեն ավելի կլոր էր զգում, որովհետև կարողանումէր մտածել տարբեր բաների մասին և ավելի կարևոր էր զգում իրեն։

4.Քո կարծիքով աշխարհում առաջինը ո՞ր բառերն են եղել:

Իմ կարծիքով աշխարհում առաջինը եղել են <<այո>>-ն և <<ոչ>>-ը։

5.Ինչպիսի՞ն էին << ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ։ Բնութագրի’ր նրանց։

<< ես>> բառը շշուկով կամ լացով արտասանող մարդիկ տխուր էին և մտահոգ։

 

6. Գրի’ր այն հարցերը, որոնք կուզեիր ուղղել ուսուցիչներիդ կամ մեծահասակներին:

Իսկ Ձեր կարծիքով որո՞ք են եղել աշխարհում առաջինը բառերը։

 

7. Ե՞րբ  մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ:

Մարդիկ սկսեցին իրար հետ խոսել, մտածել ու հարցեր տալ, երբ սկսեցին արտաբերել <<ոչ>> բառը։ 

 

8.Ի՞նչ բան է այս աշխարհը․ շարադրի՛ր մտքերդ այս հարցի շուրջ։

Гласные и согласные буквы.

Что такое ударение?

Ударением называют выделение звука, слога, слова силой голоса (повышением тона).

В русском языке 10 гласных букв (а, у, о, ы, и, э, я, ю, ё, е) и 21 согласная буква (б, в, г, д, ж, з, й, к, л, м, н, п, р, с, т, ф, х, ц, ч, ш, щ).

Задание 1.

Встретились в слове солонка Ударный О и О Безударный.
— Здравствуйте, А! — сказал О Ударный.
— Здравствуйте! Только я не А, а О.
— О, значит, тёзка! А голос у тебя — совсем как у А.

— Стань на моё место, тогда посмотрим, какой у тебя будет голос. Конечно, слог у меня не тот.
В твоём положении легко звучать. Я бы на твоём месте ещё бы не так зазвучал!
— Так ведь я — под ударением, — напоминает Ударный. — Встань под ударение — и звучи. Кто тебе мешает?
Безударный О произносит какой-то звук, больше похожий на А, чем на О, и умолкает.

Ударным гласным в слове называется тот звук, который при произношении выделяется голосом больше остальных. Все другие гласные в слове называются безударными. Правильно ставить ударение очень важно, так как ударение иногда меняет смысл слова. На пример: я плачу — я плачу.

Задание 2.

Прочитай слова, переставив ударение с первой на вторую гласную. Посмотри, как меняется смысл слова.

стре՛лки — стрелки՛

за՛мок — замо՛к

гвозди՛ки — гво՛здики

село՛ — се՛ло 

кру՛жки — кружки՛

сто՛ит — стои՛т

Составьте со этими словами предложения.

За՛мок был разрушен в 13 веке.

Замок был открыт.

Стре՛лки показывают  шесть тридцать.

Стрелки՛ стреляют в цель.

Гвозди՛ки бывают разных цветов: белые, желтые, розовые.

Гво՛здики и молоток лежат на столе.

Село՛ находится далеко от города.

Облако се՛ло над крышей дома.

Школьные кружки՛ очень полезные.

Кру՛жки наполнены водой.

Сколько сто՛ит килограмм яблок?

Человек стои՛т на автобусной остановке.