Իմ աճեցրած ավոկադոյի մասին

Այսօր ես ձեզ կպատմեմ, թե ինչպես եմ ես ավոկադոյի կորիզից աճեցրել ավոկադոյի տնկի։ Ես Իսպանիայից ստացա մի քանի հատ ավոկադա և որոշեցի ավոկադոյի ծառ աճեցնել։ Դրա համար ես սկսեցի համացանցում  տեսանյութեր դիտել ավոկադոյի աճեցման վերաբերյալ։   Ես պարզեցի, որ պետք է հեռացնել կորիզի վրայի կեղևը և չոփիկների օգնությամբ կախեցի երկու հատ ավոկադոյի կորիզ ջրով լի բաժակի մեջ։ Բավականին ժամանակ անցավ ավոկադոյի կորիզներից մեկը ճեղքվեց, և ես տեսա բացվածքիս դուրս եկող արմատը։ Նշանակում էր, ժամանակն է այն հողի մեջ տեղափոխելու։ Դրա համար մենք համապատասխան հող և դրենաժ գնեցինք։ Որպես ծաղկաման օգտագործեցի իմ խաղալիք դույլը։  Ես դույլի հատակին լցրեցի դրենաժը այնուհետև սևահող ավելացրեցի, դրեցի ավոկադոյի ծլած կորիզը և ևս մեկ շերտ սևահող ավելացրեցի։ Վերջում ջրեցի և տեղավորեցի պատուհանագոգին, որպեսզի տաք և լուսավոր լինի։ Որոշ ժամակ հետո տեսա ավոկադոյի ծիլը։

Իսկ ահա ինչպիսի տեսք ունի այն մեկ տարի հետո։ 😊 😊 😊

 

Յուլիսիս

Յուլիսիս Մաքոլի անունով փոքրիկ տղան մի օր կանգնեց խլուրդի նոր բացած անցքի առաջ, իրենց տան բակում, որը գտնվում Էր Կալիֆոռնիայի Իթաքա քաղաքի Սանթա Կլարա փողոցի վրա։ Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։ Մինչ տղան այս հրաշքը ամբողջությամբ կվայելեր, Իթաքայի թռչուններից մեկը թռավ դեպի բակի մեծ ընկուզենին և, տեղավորվելով մի ճյուղի վրա, սկսեց երգելր՝ տղայի հափշտակությունը հողից դեպի ծառը գրավելով։ Հետո, այդ բոլորից ավելի հրաշալի, հեռվում մի հին գնացք ֆշշաց և շարժվեց։ Տղան լսեց ֆշշոցը և զգաց, որ գնացքի շարժվելուց երերաց ոտքի տակի հողը։ Դրանից նա սկսեց վազել ավելի արագ (նրան այդպես թվաց), քան որևէ կենդանի էակ ամբողջ աշխարհում։

Նա ճիշտ ժամանակին հասավ երկաթգծին. տեսավ անցնող գնացքը՝ շոգեքարշից մինչև բեռնատար վագոնը։ Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։ Վերջապես երևաց մի նեգր՝ հենված բեռնատար վագոնի եզրին։ Կառաշարի աղմուկի մեջ Յուլիսիսը լսեց այդ մարդու երգը.

Այլևս մի լարմի լարլեդիայսօր մի լար,

Եկ մի երգ երգենք մեր Քենթըքիի տան պատվին,

Եկ այդ հեռավոր տան երգը երգենք։

Յուլիսիսը ողջունեց նրան, իսկ հետո մի հրաշալի և անսպասելի բան պատահեց։ Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Փոքրիկ տղան և նեգրը ձեռքով էին անում իրար, մինչև որ գնացքը կորավ տեսադաշտից։

Ապա Յուլիսիսը նայեց շուրջը։ Ահա իր աշխարհը. տարօրինակ, զարմանալի, անիմանալի, բայց և այնքան գեղեցիկ։ Ճանապարհով բեռը շալակին մի ծերուկ անցավ։ Յուլիսիսը նրան էլ ձեռքով արեց, բայց ծերուկն այնքան զառամյալ էր և հոգնած, որ չէր կարող հրճվել փոքրիկ տղայի բարեկամական ցույցից։ Ծերունին նայեց Յուլիսիսին այնպես, կարծես ինքն էլ, տղան էլ վաղուց մեռած լինեին։

Փոքրիկ տղան շրջվեց և դանդաղ քայլեց դեպի տուն։ Նրա ականջում դեռ գնացքի ձայնն էր։ Նեգրի երգն ու զվարթ խոսքերը՝ տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

Նա այլևս այդ ամենի մասին չէր մտածում, երբ հասավ չինա ծառի տակ և ոտքով խփեց ծառից ընկած դեղին, հոտած պտուղին։ Իսկ մի րոպե հետո նա ժպտաց Մաքոլիների ժպիտով, այն մեղմ, իմաստուն, թաքուն ժպիտով, որը այո է ասում ամեն ինչին։

Երբ շրջվեց փողոցի անկյունը և տեսավ Մաքոլիների տունը, սկսեց ցատկոտել՝ ոտքով քշելով փողոցում ընկած կոշիկի մի կրունկ։ Այս զվարճանքից նա սայթաքեց ու ընկավ, բայց վեր կացավ ու շարունակեց քայլել։

Մայրը բակում հավերին կուտ էր տալիս։ Նա տեսավ որդու սայթաքելը, ընկնելն ու վեր կենալը։ Տղան արագ հասավ մորը և լուռ կանգնեց կողքին։ Իսկ հետո հավաբուն մտավ ձու փնտրելու։ Մի հատ գտավ, վերցրեց նայեց և զգուշությամբ հանձնեց մորը։ Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Առաջադրանքներ

1․ Ուշադիր կարդա՛ և դուրս գրի՛ր Յուլիսիսին բնութագրող հատվածները:

Յոլիսիսը բարի, ժպտասեր, հոգատար և երջանիկ էր։

2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և հիմնավարի՛ր ընտրությունդ:

Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

— Տուն եմ գնում, փոքրիկ, գնում եմ իմ ծննդավայրը։

3. Պատմիր Յուլիսիսի ու նրա ընտանիքի մասին:

Յուլիսիսի ընտանիքը աղքատ էր, բայց նրանք երջանիկ, բարի, և մարդասեր էին։

4. Բացատրի՛ր տեքստում ընդգծված մտքերը:

Խլուրդը խոնավ, թարմ հողը դուրս հրեց և աչքի տակով նայեց տղային, որը, իհարկե, անծանոթ էր, բայց գուցեև թշնամի չէր։

Խլուրդը, դուրս գալով գետնի տակից, նկատեց Յուլիսիսին, բայց զգաց, որ նրանից վտանգ չի սպառնում։ 

Նա ձեռքով ոդջունեց մեքենավարին, բայց մեքենավարը չպատասխանեց։ Նա ողջունեց նաև գնացքի մեջ եղող ուրիշ հինգ հոգու, բայց նրանցից ոչ մեկը չպատասխանեց տղայի ողջույնին։ Նրանք կարող էին այդ անել, բայց չարեցին։

Թեև Յուլիսիսը ողջունում էր բոլորին,  բայց ոչ ոք էլ չէր պատասղանում տղային, քանի որ նրանք տարված էին իրենց մտքերով։

Այդ մարդը, որ սև էր և մյուսներից տարբեր, ձեռքով ողջունեց Յուլիսիսին՝ բղավելով.

Միակ մարդը, ով պատախանեց տղային, սևամորթն էր, քանի որ նա բարձր տրամադրություն ուներ, որովհետև իր հայրենի տուն էր վերադառնում։ 

Դրանով նա ուզեց ասել մի բան, որ մեծերից ոչ մեկը չի կռահի, երեխան էլ չի հիշի, որ պատմի։

Ձուն զգուշությամբ տալով մորը՝ տղան ցանկանում էր մոր համար ինչ-որ մի լավ բան արած լիներ։