Մաթեմատիկա

 

Երևանից մինչև Գյումրի 120կմ է։ Ինչքա՞ն գումար արժե ուղևորությունը և վերադարձը, եթե 1 կիլոմետրը արժե 100դրամ։

Լուծում՝

Պատ․՝

Ալեքսի մայրիկը աղցան է պատրաստում, իրեն պետք է 1կգ վարունգ ու 4կգ լոլիկ։ 1կգ լոլիկի արժեքը 150 դրամ է, իսկ  1կգ վարունգի արժեքը՝ 550դրամ։ Ինչքա՞ն գումար է պետք Ալեքսի մայրիկին աղցանը պատրաստելու համար։

Լուծում՝

Պատ․՝

 

Արամը գնեց 2կգ շոկոլադ, իսկ Արաքսը 2 անգամ ավելի շատ շոկոլադ։ Քանի կիլոգրամ շոկոլադ գնեցին Արամը և Արաքսը միասին։

Լուծում՝

Պատ․՝

 

 

 

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Այս տարի ես մեծ բավականություն եմ ստացել իմ ամառային արձակուրդից, որի մի մասն անց եմ կացրել մեր դպրոցի ամառային ճամբարում, իսկ մյուս մասը անց եմ կացրել մայրիկիս և հայրիկիս հետ ճամփորդելով, գրքեր կարդալով և հետաքրքիր հաղորդաշարեր և մուլֆիլմեր դիտելով։  Ամառային ճամբարում շատ լավ ժամանակ եմ անցկացրել լողավազանում ճամբարական ըկերներիս հետ միասին։ Սիրում եմ մեր դպրոցի ագարակը, որտեղ շատ տարբեր կենդանիներ կան, և տարբեր բույսեր են աճում։ Ճամբարում շատ հետաքրքիր օրեր եմ անցկացրել․երգել ենք, պարել ենք, օճառապղպջակներ ենք պատրաստել, մուլտեր ենք դիտել և քննարկել ենք դրանք։ Ամառային արձակուրդի մյուս մասն անց եմ կացրել մայրիկիս և հայրիկիս հետ ճամփորդելով՝ այս անգամ դեպի Լոռի մարզի մի քանի բնակավայրեր՝ Օձուն, Արևածագ գյուղ, ինչպես նաև դեպի Սևանա լիճ, Դիլիջան և Գյումրի քաղսքներ։ Ամառվա ընթացքում կարդացել եմ մի քանի գրքեր “Չառլին և շոկոլադի գործարանը”, “100 դասական հեքիաթ”, “Մյունհաուզենի արկածները”, Ռոդարիի “Հեքիաթներ հեռախոսով” գիրքը, մի շարք հետաքրքիր փաստեր իմ երկու հատորանոց հանրագիտարանից և այն։

Ահա թե ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը 🙂 🙂 🙂