Ճանապարհորդություններ Աֆրիկայով

Աֆրիկայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանները մարդկության հնագույն բնօրրաններից են: Այստեղ՝ Նեղոս գետի ստորին հոսանքում էր գտնվում Հին Եգիպտոսը, որը հայտնի է իր բուրգերով: Հետաքրքիր է, որ այս շրջաններից հարավ ընկած է աշ­խարհի ամենամեծ անապատը՝ Սահարան՝ իր անծայրածիր և անան­ցանելի անապատային ավազներով:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելքներ են հանդիսացել Աֆրիկայի ներքին շրջանների հետազոտման հարցում: Այս մայրցամաքի ներքին շրջաններին աշխարհը ծանոթացավ եվրոոպացիների միջոցով, հիմնականում 1850-ական թվականներից  կատարված հետազոտությունների արդյունքում: Աֆրիկայի ներքին շրջանները հետազոտել են շատ ճանապարհորդներ, արշավախմբեր, որոնցից առանձնացնում են անգլիացի հետազոտող Դավիթ Լիվինգստոնի գլխավորած արշավախմբի  30 տարի կատարած ուսումնասիրությունները:

Լիվինգստոնը հասարակածից հարավ ընկած առաջին ուսումնասիրողներից է:  Օգտտվելով տեղաբնիկների բարյացակամ վերաբերմունքից՝ նա ճանապարհորդում է Հարավային Աֆրիկայով: Ձամբեզի գետի գետաբերանից դեպի ակունք շարժվելով նա հայտնաբերում է աշխարհի գեղատեսիլ ջրվեժներից մեկը և այն կոչում է Անգլիայի թա­գուհի Վիկտորիայի անունով: Տանգանիկա և Նյասա լճերի հայտնագործումը և Վիկտորիա լճի ուսումնասիրությունը Լիվինգստոնին մղում են նոր ճանապարհորդություն­ների, որոնց նպատակը Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Էր: Վիկտորիա լիճ թափվող գետերի ուսումնասիրության արդյունքում Լիվինգստոնը հայտնագործեց Նեղոսին ծնունդ տվող վտակներից Սպիտակ Նեղոսը:

Իսկ ինչո՞ւ Է Նեղոսն այդպիսի հետաքրքրություն առաջացրել: Պարզվում Է, որ դեռևս Հին Եգիպտոսում դարեր շարունակ Նեղոսը առեղծվածային է համարվել: Եվ դա պատահական չէ:

Նայիր Աֆրիկայի քարտեզին և կտեսնես, որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: Նեղոսի առեղծվածի լուծումը նրա ակունքների հայտնբերումն էր, որը վերագրվում է Լիվինգստոնին: Լիվինգստոնը, բազմաթիվ դժվարություններ կրելով, Կենտրոնական Աֆրիկայում ուսումնասիրել է Կոնգո գետի վերին հոսանքի շրջանները: Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով:

Աֆրիկայի նշանավոր հետազոտողներից է Լիվինգստոնի գործը շարունակող անգլիացի Սթենլին, որն անհայտ կորած, արդեն հյուծված ու հիվանդ Լիվինգստոնին գտնելուց հետո շարունակեց նրա գործը: Հանդիպելով տեղաբնիկների դիմադրությանը, ենթարկվելով մեծ վտանգների՝ Սթենլին Կենտրոնական Աֆրիկայում հայտնագործեց աշխարհագրական նոր օբյեկտներ, որոնց նկարագրերը նա հրատարակեց «Աֆրիկայի խորքերում» գրքում:

Հարկ է նշել, որ ինչպես մյուս ճանապարհորդությունները, այնպես էլ Աֆրիկայի հետազոտումը, իր դրական կողմերով հանդերձ հանգեցրեց նաև բացասական հետևանքների: Եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ նեգրերին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850-ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­ացիների և ասիացիների համար:

Սահարան, մայրցամաքի բարձրադիր ափերը, նրա կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարանցանելի անտառները բնական արգելքներ են հանդիսացել Աֆրիկայի ներքին շրջանների հետազոտման հարցում: Այդ է պատճառը, որ Աֆրիկայի ներքին շրջանները մինչև 1850-ական թվականները դեռևս անհայտ էին մնում եվրո­ացիների և ասիացիների համար:

2. Ի՞նչ իրադարձություններ և պայմաններ խթանեցին Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրություննե­րին:

Աֆրիկայի ներքին շրջանները դեռևս ուսումնասիրվծ չէին և մեծ հետաքրքրություն էին ներկայացնում ուսումնսիրողների և հետազոտողների համար։ Օրինակ՝ դեռևս Հին Եգիպտոսումդարեր շարունակ Նեղոս գետը առեղծվածային է համարվել, քանի որ Նեղոսը, կտրելով տոթակեզ հսկա անապատները, չի ցամաքում և հոսելով Եգիպտոսով՝ թափվում է Միջերկրական ծով: 

3. Դասընկերոջդ հետ քննարկի՜ր, թե ինչ դրական և բացասական հետևանքներ ունեցան Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրությունները:

Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրության դրական կողմերը․

  1. Բացահայտվեցին մի շարք գեղեցիկ լճեր և ջրվեժներ, օրինակ Վիկտորիա ջրվեժը, Տանգանիկա և Նյասա լճերը։Կոնգոյի ստորին հոսանքում գտնվող աստիճանակերպ ջրվեժներից մեկն այժմ կոչվում է Լիվինգստոնի անունով, ով մեծ ավանդ ունի Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրության գործում։
  2. Աֆրիկայի ամենաերկար գետի՝ Նեղոսի ակունքների հայտնադործումն Է

Աֆրիկայի ներքին շրջանների ուսումնասիրության բացասական կողմերը․

  1. Բացասական կողմերից էր այն, որ եվրոպացիները սկսեցին Աֆրիկայի տեղաբնիկներին՝ սևամորթներին, որպես ստրուկներ վաճառել նոր հայտ­նագործված Ամերիկայում:

 

 

Սահարա անապատը. Աֆրիկայի բարձրադիր ափերը, կենտրոնական շրջանների խոնավ ու տոթ օդը, դժվարան­ցանելի անտառները բնական անմատչելի արգելքի դեր են կատարել մայրցամաքի ներքին շրջանների հետազոտման գործում: Դավիթ Լիվիգստոնը հայտնագործեց Ձամբեզի և Կոնգո գետերի վրա գտնվող Վիկտորիայի և իր անունով կոչվող’ Լիվինգստոնի ջրվեժները և այլն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով