Մաթեմատիկա 23.11.2021

1. Գտիր 7-ի կրկնապատիկ:

7×2=14

2. Գտիր 6-ի եռապատիկը։

6×3=18

3. Գտիր 8-ի քառապատիկը։

8×4=32

4. Գտիր 10-ի հնգապատիկը։

10×5=50    

5. Գտիր 4-ի տասնապատիկը։

4×10=40    

6. Թվարկիր 2-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 20-ից։

2, 4, 6, 8, 10, 12, 14, 16, 18

7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։

3, 6, 9, 12, 15

3

8. Գրեք 6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։

6, 12, 18, 24, 30, 36, 48,

9. Գրեք 8-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։

8, 16, 24, 32, 36

8

10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

35, 42, 49, 56, 63

11. Թվարկիր 9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

9, 18, 27, 36

9

12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։

10, 20, 30, 40, 50, 60

13. Թվարկիր 12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։

36, 48, 60

14. Գրեք 13- պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։

13, 26, 39, 52

13

15. ՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։

10×6=60

16. Ո՞րն է ամենամեծ միանիշ թվի կրկնապատիկը։

9×2=18

17. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի տասնապատիկը։

100×10=1000

18. Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի քառապատիկը:

1000×4=4000

Մայրենի 23.11.2021

Կատարե՛լ առաջադրանքները։

Շարունակի՛ր այսպես։

Օրինակ՝

Կարապը լողում է կապույտ լճակում։

Կարապները լողում են կապույտ լճակում։

Չարաճճի քոթոթը վազվզում էր անտառում։

Չարաճճի քոթոթները վազվզում էին անտառում։

Երփներանգ ծաղիկը ծաղկել էր դաշտում։

Երփներանգ ծաղիկները ծաղկել էին դաշտում։

Ուրախ երեխան թռչկոտում էր իր ընկերոջ հետ։

Ուրախ երեխաները թռչկոտում էին իրենց ընկերների հետ։

Տղան ֆուտբոլ է խաղում։

Տղաները ֆուտբոլ են խաղում։

Դասը ավարտվեց։

Դասերը ավարտվեցին։

Համառոտի՛ր նախադասությունները՝ թողելով միայն գլխավոր անդամները (ենթական և ստորոգյալը)։

Օրինակ՝

Կարկաչուն գետակը քչքչալով հոսում էր։

Գետակը հոսում էր։

Սրատես արծիվը սավառնում էր երկնքում։

Արծիվը սավառնում էր։

Մայր արջը թավալվում էր իր չարաճճի քոթոթների հետ։

Արջը թավալվում էր։

Ուսուցչուհին ժպտում է իր սսվորողներին։

Ուսուցչուհին ժպտում է։

Գետակի վրա․․․

Գետակի վրա
Թեքվել է ուռին.
Ու նայում է լուռ
Վազող ջրերին: —

…Երազ – աշխարհում
Ամեն բան հավետ
Գալիս է, գնում
Ու ցնդում անհետ:

Եվ գլուխը կախ`
Նա լաց է լինում.-
Ջրերը ուրախ`
Գալիս են, գնում…

Կարդա՛ և վերլուծիր բանաստեղծության գաղափարը: