Իմ հորինած առաջադրանքները

  1. Հորինիր պատմություն օգտագործելով հետևյալ բառերը՝  հավ, փչակ, գանձ, ընկույզ, աղվես, շուն։
  2. Լրացրու բաց թողնված տառերը։

Լինում է, չի լինում մի հավ է լինում: Այդ հավը միշտ թաքցնում էր իր գանձերը՝ ընկույզները, կաղինները, կանաչիները, բայց թե որտեղ էր նա թաքցնում դրանք, ոչ մեկ չգիտեր, բացի այդ հավից։ Մի օր՝ գիշերը, աղվեսն իմացավ, որ հավն  իր գանձերը՝ ընկույզերը, կաղինները, կանաչիները, թաքցնում է անտառի ամենամեծ և ամենահին ծառի փչակում, և այդ գիշերը նա գողացավ հավի գանձերը։ Հավն արթնացավ, գնաց նայելու, թե արդյոք իր գանձերը տեղում են, թե չէ, և տեսավ, որ իր գանձերը չկան, անհայտացել են։

2. Հորինի՛ր պամությանը վերջը:

Հավը հասկանալով, որ մենակ աղվեսը կարող է այնքան խորամանկ լինի, որ գողանա իր գաձերը, որոշեց մի լավ դաս տալ խորամանկ աղվեսին, որպեսզի նա այլևս չգողանա ուրիշի իրերը: Նա գնաց շան մոտ և պայմանավորվեց նրա հետ, որ նա հարձակվի աղվեսի վրա և վախեցնի նրան, որ եթե մի անգամ էլ գողանա ուրիշի իրերը, շատ կփոշմանի: Շունը համաձայնեց, և այդպես էլ արեց: Դրանից հետո աղվեսն էլ կյանքում բան չէր գողանում։ 

Ընդարձակի՛ր նախադասությունը։

Անտառի բնակիչները քուն էին մտել։

Գիշերն անտառի բոլոր բնակիչները ձմռան ցրտին անուշ քուն էին մտել։

Բնակիչները վախենում էին։

Թագավորության բոլոր բնակիչները վախենում էին երկգլխանի ահռելի վիշապից։

Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները:

պաղ — տաք

գեղեցիկ — տգեղ

հաճելի —տհաճ

նուրբ —կոպիտ

բարձրահասակ — ցածրահասակ

ճիշտ — սխալ

խաբել — ճիշտն ասել

մոռանալ — հիշել

Նուկիմ քաղաքի խելոքները

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի մի ջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

Continue reading »

Իմ բնակավայրը

Malatia Sebastia, general view.jpg

Ես բնակվում եմ Երևան քաղաքի Հարավ-արևմտյան թաղամասում (ՀԱԹ Բ4): Մենք ընտանիքով այստեղ ենք ապրում 2016 թվականից, երբ ես 3 տարեկան էի: Այս թաղամասում բնակվելու առավելություններից մեկն այն է, որ այստեղ է գտնվում «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը», որտեղ էլ անմիջապես սկսեցի հաճախել ՄՍԿՀ Արևմտյան դպրոց-պարտեզ, որտեղ էլ մինչ օրս սովորում եմ, արդեն չորրորդ դասարանում: 🙂

Թաղամասը հանրության մոտ հայտնի է որպես Բանգլադեշ։ 🙂 Ինչքանով պարզեցի այս թաղամասն այսպես են անվանում, քանի որ հեռու է գտնվել քաղաքի կենտրոնից և ասիական պետության նմանությամբ կոչվել է Բանգլադեշ։ Հարավ-արևմտյան թաղամասը հիմնադրվել է 1980-ական թվականներին և բաժանված է 7 ավելի փոքր թաղամասերի՝ Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4: Կից գտնվում են նույն համայնքի կազմի մեջ մտնող Մալաթիա, Շահումյան, Սեբաստիա, Հաղթանակ թաղամասերը։

Թաղամասում գտնվում է Զորավար Անդրանիկի արձանը, «Հայաստան» կինոթատրոնը, Սուրբ Երրորդություն եկեղեցին, «Օղակաձև» հրապարակը՝ զարդարված մաշտոցյան տառերով,  սպիտակ կամարաշար անտիկ ճարտարապետության ոճով, որը հիշեցնում է հռոմեական քաղաքներից մեկի՝ Հերասսայի հրապարակը: Այս հրապարակում են հատվում Անդրանիկի և Րաֆֆու փողոցները։ Րաֆֆու փողոցը համարվում է Երևանի ամենալայն փողոցը։ «Հայաստան» կինոթատրոնը և մոտակա այգին իմ ամենասիրելի հանգստի վայրերից մեկն է, որտեղ բավականին հաճախ ենք լինում ընտանիքով, մուտֆիլմեր և ֆիլմեր ենք դիտում և տարբեր խաղեր խաղում 🙂 Այգում գեղեցիկ  շատրվաններ կան: Երեկոյան ժամերին այստեղ խիստ մարդաշատ է լինում:

Սուրբ Երրորդություն եկեղեցին

«Հայաստան» կինոթատրոն

Կինո Հայաստան - Թատրոններ և կինոթատրոններ Երևանում

Աֆրիկա մայրցամաք

Այս մայրցամաքը  Աֆրիկա են անվանել հին հռոմեացիները՝ տեղաբնիկ «աֆարիկ» ցեղի անունով:  Ըստ զբաղեցրած տարածքի՝ Աֆրիկան երկրագնդի երկրորդ մայրցամաքն է՝ Եվրասիաից հետո:

Սահարան  աշխարհի ամենամեծ անապատն է:

Նեղոսն աշխարհի երկրորդ ամենաերկար գետն է:

Աֆրիկյան սավաննաներում բնակվում են ռնգեղջույրընձուղտզեբր ու բորենի, կենդանիների արքան՝ առյուծը և ցամաքային ամենախոշոր կենդանին՝ աֆրիկյան փիղը: