Իմ հորինած առաջադրանքները

  1. Հորինիր պատմություն օգտագործելով հետևյալ բառերը՝  հավ, փչակ, գանձ, ընկույզ, աղվես, շուն։
  2. Լրացրու բաց թողնված տառերը։

Լինում է, չի լինում մի հավ է լինում: Այդ հավը միշտ թաքցնում էր իր գանձերը՝ ընկույզները, կաղինները, կանաչիները, բայց թե որտեղ էր նա թաքցնում դրանք, ոչ մեկ չգիտեր, բացի այդ հավից։ Մի օր՝ գիշերը, աղվեսն իմացավ, որ հավն  իր գանձերը՝ ընկույզերը, կաղինները, կանաչիները, թաքցնում է անտառի ամենամեծ և ամենահին ծառի փչակում, և այդ գիշերը նա գողացավ հավի գանձերը։ Հավն արթնացավ, գնաց նայելու, թե արդյոք իր գանձերը տեղում են, թե չէ, և տեսավ, որ իր գանձերը չկան, անհայտացել են։

2. Հորինի՛ր պամությանը վերջը:

Հավը հասկանալով, որ մենակ աղվեսը կարող է այնքան խորամանկ լինի, որ գողանա իր գաձերը, որոշեց մի լավ դաս տալ խորամանկ աղվեսին, որպեսզի նա այլևս չգողանա ուրիշի իրերը: Նա գնաց շան մոտ և պայմանավորվեց նրա հետ, որ նա հարձակվի աղվեսի վրա և վախեցնի նրան, որ եթե մի անգամ էլ գողանա ուրիշի իրերը, շատ կփոշմանի: Շունը համաձայնեց, և այդպես էլ արեց: Դրանից հետո աղվեսն էլ կյանքում բան չէր գողանում։ 

Ընդարձակի՛ր նախադասությունը։

Անտառի բնակիչները քուն էին մտել։

Գիշերն անտառի բոլոր բնակիչները ձմռան ցրտին անուշ քուն էին մտել։

Բնակիչները վախենում էին։

Թագավորության բոլոր բնակիչները վախենում էին երկգլխանի ահռելի վիշապից։

Գրի՛ր հետևյալ բառերի հականիշները:

պաղ — տաք

գեղեցիկ — տգեղ

հաճելի —տհաճ

նուրբ —կոպիտ

բարձրահասակ — ցածրահասակ

ճիշտ — սխալ

խաբել — ճիշտն ասել

մոռանալ — հիշել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով