Մայրամուտ․ Համո Սահյան

Սարն առել վրան ծիրանի մի քող,

Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ
1. Ընթերցի՛ր բանաստեղծությունը՝ առանձնացնելով և վերլուծելով փոխաբերությունները։

Սարն առել վրան ծիրանի մի քող (շղարշ),

Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում (անտառը ամուր գրկել, բաց չի թողնում):
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում (Ժայռի ստվերը նմանեցվել է ջուր խմող մարդու),
Հովն ամպի թևից մի փետուր պոկել (քամին ամպիկի մի կտոր քշելով տանում է),  
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:
Կանգ առ, հողագունդ (Երկիր մոլորակ), քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
2.Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…

Սարն առել վրան ծիրանի մի քող

Արևի ծիրանագույն շողքերը ընկել են սարի վրա։  

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում
Ժայռի ստվերը ընկել է այնպես, կարծես թե ջուր համտեսի։ 
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:
Քամին ամպի մի կտոր քշելով տանում է։
3. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և բացատրի՛ր։
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
 Ինձ ամենից շատ դուր է եկել այս տեսարանը, քանի որ այն շատ գեղեցիկ ու պատկերավոր է նկարագրված։
4. Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:
Իմ կարծխքիով մայրամուտն այս բանաստեղծության մեջ ոսկեգույն ու ծիրանագույն է։
5. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:
The Black Duck On Sunset
6. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:
Նրանք երկուսն էլ վառ դեղնաոսկեգույն և կրակագույն են։  
7. Ստուգաբանական բառարանից օգտվելով, գտի՛ր <<մայր>> բառի ստուգաբանությունը և փորձի՛ր բացատրի՛ր <<մայրամուտ>> բառի ծագումը։
Ըստ ստուգաբանական բառարանի․
մայր III — “մթություն, խավար” (մայր մտնել, մայր դառնալ), մթնել, աղոտանալ, մարել, խավարել
մայրամուտ նշանակում է մթնել, խավարել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով