Իմ ծագումը

Ես ծնվել եմ Երևանում։ Հայրս նույնպես ծնվել և մեծացել է Երևանում, սակայն արմատնորով Կարսից և Արդահանից է (հետագայում բնակություն են հաստատել Շիրակի դաշտավարյում)։ Մայրս ծնվել է և մեծացել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ Գյումրիի կամ Կապանի բարբառներին չեմ տիրապետում, բայց հասկանում եմ, երբ խոսոմ են այդ բարբառներով։

Սուրեն Գրիգորի (բանաստեղծ, գրող, իրավաբան Կապան քաղաքից) “Զվարճալի ծաղկաքաղ” գրական երգիծական շարքից հատված․

Հայերենից հայերեն

Երկու բնիկ սիսիանցեր՝ ղարաքիլիսյան ծագումով, հանդիպում են դեմ հանդիման, և մեկը մյուսին հարցնում է․

— Բազարը քյոշիր կը՞։

— Կը, — պատասխանում է մյուսը։

— Մըկը կը՞։

— Ըխ։

Գրական հայերենով հարցազրույցը այսպիսի տեսք ունի․

— Ներեցեք, շուկայում գազար վաճառո՞ւմ են։

— Այո՛, իհարկե։

— Իսկ հիմա կա՞։

— Հարկավ․․․

Մայրենի

Անվանի՛ր մեկ բառով։

թռչունների խումբ-երամ

գայլերի խումբ-ոհմակ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող-երկկենցաղ

ցողը ցուրտ ժամանակ-եղյամ

Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր։

սենյակ, ցուցակ, արժեք, դարակ, լույս, թանկ, որակ։

դասասենյակ, ցուցանակ, թանկարժեք, բազմադարակ, լուսավոր, բարձորակ 

Տրված վերջածանցներով նոր բառեր կազմի՛ր։

որդ, ական, իչ, ուհի, իկ, անոց։

վարորդ, լողորդ, սուզորդ

հնդկական, հայկական, գրական

նկարիչ, հաշվիչ, մաքրիչ, սրիչ, գրիչ

գեղեցիկ, մայրիկ, հայրիկ

հիվանդանոց, չորանոց, բանջարանոց

Ուշադի՛ր կարդա և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Կեսօր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և օգներ փարատելու մենակությունը:

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից օրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռկոտում էր արևազօծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն օր միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ: