Մայրենի

Տեքստային աշխատանք <<Ծիրանի ծառը>> պատմվածքի շուրջ։

Պատմվածքից դուրս գրել ծերուկ Հենդերսոնին բնութագրող հատվածները։

Տասը տարի էր, ինչ թաղի տղաները հարձակվում էին ծերուկ Հենդերսոնի ծիրանի ծառի վրա։ Հին, կիսաքանդ տան մեջ միստր Հենդերսոնը ամեն գարնան ուրախ անհամբերությամբ սպասում էր նրանց գալուն, միշտ գոհացնելով մանուկներին, որովհետև երևում էր վերջին րոպեին ու, վախեցնելով, փախցնում էր նրանց։ Եվ հիմա էլ լուսամատի վարագույրի ետևից, միստր Հենդերսոնը գլուխը բարձրացրեց գրքից.

— Օհո՜, մի տեսեք,— ասաց նա ինքն իրեն։— Մարտի մեջ, համարյա ձմռանը, ծիրան գողանալու են գալիս։ Մի սրանց նայեցեք։— Նա նորից նայեց տղաներին, շշնջալով, կարծես թե ինքը դրանցից մեկը լիներ։— Գալիս են ծերուկ Հենդերսոնի ծառից ծիրան գողանալու,— ասաց նա։— Ահա, գալիս են, կամացուկ մոտենում են, հա, հա,— ծիծաղեց նա,– մի դրանց նայիր, նայիր այդ պուճուրին։ Հավատացնում եմ՝ չորս տարեկանից մեծ չի լինի։ Նորելուկ է։ Եկեք, եկեք, մոտեցեք իմ հրաշալի ծառին։ Եթե կարողանայի այս պահին ձեզ համար ծիրանները հասցնել, անպայման կանեի…

Միստր Հենդերսոնը դիտում էր, թե ինչպես Օգին հրահանգում, ուղղություն էր տալիս տղաներին, առաջնորդում էր հարձակումը։ 

Բացատրի՛ր այս միտքը։

Իհարկե՛ լավ կլիներ, որ ծիրանները հասած լինեին։ Նրանք վախենում էին Հենդերսոնից, վախենում էին մեղքից, բռնվելու վտանգից և հանցանքից, վախենում էինք, որ մի քիչ շուտ են եկել, և ծիրանները կարող են խակ լինել։

Տղաները վախենում էին Հենդերսոնից և շատ լավ հասկանում էին, որ ծիրանը մարտ-ապրիլ ամիսներին չի կարող հասած լինել, բայց միևնույնն է արկածներ էին փնտրում՝ Հենդերսոնի տան կողքի այգում աճած ծիրանենուց հասած ծիրաններ գողանալու հույսով։ 

Տղաները աչալրջությամբ շրջապատեցին ծառը։ Նրանց սրտերում վախի ու հույսի խառնուրդ կար։ Եթե նույնիսկ ծիրանները խակ լիենին, գործի էությունը չէր փոխվում․ նշանակություն չուներ՝ իրենք հասա՞ծ ծիրանի գողության էին եկել, թե՞ խակ։

Տղաների համար կարևոր չէր, հասած թե խակ ծիրան էին պատրաստվում գողանալ, նրանք պարզապես արկածներ էին փնտրում։  

Գործնական աշխատանք

  1. Հաշվում եմ սեղանի պարագիծը և մակերեսը:

Պարզեցի, որ սեղանը քառակուսի է, կողմի երկարությունը 76սմ է։

Սեղանի պարագիծը` 76×4=304 սմ

Սեղանի մակերեսը՝ 76×76=5776 սմ2

2. Հաշվում եմ հատակի սալիկի պարագիծը և մակերեսը:

Պարզեցի, որ սալիկը նույնպես քառակուսի է, կողմի երկարություն 40սմ է։

Սալիկի պարագիծը` 40×4=160 սմ

Սալիկի մակերեսը՝ 40×40=1600 սմ2

 

3. Հաշվում եմ բազմոցի բարձի պարագիծը և մակերեսը:

Բազմոցի բարձը ուղղանկյուն է, կողմերից մեկի երկարությունը 90սմ է, իսկ մյուսը՝ 24սմ է։

Բարձի պարագիծը` 90×2+24×2=228 սմ

Սեղանի մակերեսը՝ 90×24=2160 սմ2