Ջերմաստիճան

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները: Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են: Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով: Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Հարցեր
1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:
Ջերմաչափը լինում են 5 տեսակի՝ հեղուկային, էլեկտրոնային, օպտիկական, մեխանիկական և գազային։

2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

3. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
Մարմինները լինում են ջերմային հավասարակշռության վիճակում երբ, որ տաք և սառը մարմինները կպնում են իրար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով