Ա. Իսահակյան “Երգի հրապույրը”

Մեզանից հազարավոր տարիներ առաջ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, կար մի աշխարհ: Այնտեղ ծաղիկներ կային, չքնաղ ու բյուրազան ծաղիկներ՝ թիթեռների պես փռված ու թրթռուն՝ ժայռերի ու դաշտերի վրա, և նրանց անուշ հոտով լցվել էին այդ աշխարհի սարերն ու ձորերը: Այնտեղ աղբյուրներ կային, պայծառ ու կարկաչուն աղբյուրներ՝ մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով: Բայց այնտեղ մադիկ չար էին ու անգութ: Մի որբ ու աղքատ մանուկ էր ապրում այդ մարդկանց մեջ. գիշերը տեղ չուներ գլուխը դնելու և հաց չուներ ուտելու: Նա մենակ էր, ինչպես մի թռչուն՝ ամայի ժայռերի մեջ: Եվ նա մեծացավ բոլորի աչքի առջև՝ անտես ու անհայտ. կերակրվում էր դաշտի բույսերով և պատսպարվում էր անձավների մեջ: Բայց, բոլոր մարդկանցից ծածուկ, իր մատներով շոշափում էր ու զննում մարդկանց սրտերը և տեսնում էր, որ քարից էին այդ սրտերը՝ քար ու ապառաժից: Ու երբ պատանի դարձավ, թողեց այդ քարսիրտ աշխարհը և ճամփա ընկավ մի ուրիշ, մի լավ աշխարհ գտնելու համար: Հասավ մի ծովափ և երբ ափի ավազների վրա շրջում էր, տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ՝ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ տալիս: Պատանին գրկեց ձուկը և քնքշությամբ տարավ, բաց թողեց ծովի մեջ: Ձուկը երբ ուշքի եկավ, դարձավ — ասաց մարդու լեզվով.

— Բարի տղա, ինչ-որ սիրտդ կուզե, ասա, ես կկատարեմ քո արած լավության փոխարեն:

Պատանին մի փոքր մտածելուց հետո ասաց.

— Ինձ այնպիսի մի հնար տուր, որ մարդու կրծքի տակ քարը իսկական սիրտ դարձնեմ:

— Դու սեր ես ուզում, հրաշալի տժժժղա, շատ լավ, կտրիր ծովափի եղեգներից մեկը, սրինգ շինիր և գնա, մարդկանց մեջ երգիր: Եվ երբ տեսնես, որ նրանց աչքերը արցունքով լցվեցին, իմացիր, որ քարը սիրտ դարձավ: Այսպես խրատեց ձուկը և փաթաթվելով ալիքների հետ՝ սուզվեց ծովի խորքը: Պատանին իսկույն կտրեց եղեգնը, սրինգ շինեց և սուլեց: Այնպե՜ս քաղցր, այնպե՜ս հոգեգրավ դուրս հորդեցին հնչյունները սրնգի փողից, որ բոլոր թռչունները լուռ կեցան լսելու համար: Ապա շտապեց մարդկանց մոտ, մտավ մարդաշատ քաղաքը, կանգնեց հրապարակում և սրինգը նվագեց: Քնքուշ ու գեղեցիկ՝ ուղղակի սրտի խորքերից դուրս ցայտեցին դյութական, անուշ հնչյունները: Նա երգում էր արցունքով թրջած հացը աղքատների ու չարքաշների, ցուրտ, անտուն գիշերները մերկ տնանկների, նա երգում էր փակ դռներն ու քար սրտերը մարդկանց, անտեր, անտերունչ մենակությունը լքված որբերի: Եվ փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը: Ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում: Եվ ամեն մի մարդ ուզում էր հրապարակ վազել, սիրով ու կարոտով գրկել մի ուրիշ անծանոթ մարդու, գրկել, համբուրել նրան և մեռնել նրա համար: Եվ ահա մարդիկ դուրս թռան տներից, վազեցին հրապարակ, շրջապատեցին պատանուն և առաջին անգամ նկատեցին, որ նա աղքատ է ու մենակ. գրկեցին ու համբուրեցին նրան և առաջին անգամ իրենց կյանքում վշտահար հեկեկացին…

Այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …

 

Առաջադրանքներ՝

1. Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:
Հազարավոր տարիներ առաջ, մերկ տնակներ, մեզնից շատ ու շատ հեռու՝ յոթ ծովերի մյուս ափում, աշխարհ, թիթեռների պես փռված, մանուկների պես, որ թռչկոտում էին քարից քար՝ ծաղիկները համբուրելով, քար ու ապառաժից սրտեր, քարե սրտեր, փաթաթվել ալիքների մեջ, փռվեցին նրա երգերը հրապարակի վրա, մտան ամեն մի խրճիթ ու ապարանք, փշրեցին քարեղեն սրտերը, ամեն մի սիրտ խայթվում էր իր անգթությամբ և բռնկվում էր ծովի չափ սիրով, որ ծովի պես հուզվում էր և ափերից դուրս թռչում, այդ օրվանից աշխարհ եկավ Երգը, ու Երգի միջոցով հալվեցին քար սրտերը, և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ։

 

2. Պատկերոցրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:
Ես խորհուրդ կտայի տղային, որ նա ուշադրություն չդարձնի մարդկանց անտարբերության վրա, այլ աշխարհով տարածի մենակ սեր և բարություն։

 

3. Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը. «…  այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»
Իմ կարծիքով այս միտքը արտահայտում է այն, որ ամենաբարի և ամենաչար մարդկանց սրտերի մեջ կա և՛ վատը և՛ լավը։

 

4. «Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը «փափկեցնելու» համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:
«Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը «փափկեցնելու» համար ես ապրում եմ փորձելով տարածել ամենուրեք սեր և բարություն՝ չնայած աշխհարում տիրող անարդարությունից։

 

5. Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց, ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:
Ոչ, դեռևս չեմ հանդպիպել մարդկանց, ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:

 

6. Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր, օրինակ` 
բարդ — մարդ + ա + շատ, ծով + ափ
ածանցավոր — լավ + ություն, ան + տուն
բարդ —  հոգ + ե + վարք, վիշտ + ա + հար, ծով + ափ, մարդ + ա + շատ, չար + քաշ + ներ։ 
ածանցավոր — հազար + ավոր, ան + գութ, ան + հայտ, ան + տես, քնքուշ + ությամբ, քար + եղեն, ան + բաժան։

Առաջադրանքներ 10/11/2023

1․ Ո՞րն է -524-ի հակադիր թիվը։
+542

2․ Թվային ուղղի վրա նշիր -1,5-ի հակադիր թիվը։


+1.5

 

3․ Թվային ուղղի վրա ո՞ր կետն է ցույց տալիս -5-ի հակադիր թիվը։

E

 

4․ Ո՞րն է -6/7-ի հակադիր թիվը։
+6/7

 

5․ Թվային ուղղի վրա նշիր -3/4-ի հակադիր թիվը։


+3/4

 

6․ Թվային ուղղի վրա ո՞ր կետն է ցույց տալիս 2-ի հակադիր թիվը։


B

7․ Ինչի՞ է հավասար  | -5 | -ը։
+5

8․ Հաշվե՛ք.

ա) 2 · | –11 + 4 | – | +5 – 8 |

դ) | 8 – 4 + 2 | · | 7 – 7 |

բ) 10 · | –2 + 1 | + 6 · | – 4 – 9 |

ե) | 9 – 5 + 4 | ։ | –16 + 14 |

գ) | 3 – 4 – 1 | · | 2 + 7 – 12 |

զ) | 25 + 6 – 1 | ։ | –17 + 4 + 8|

9․ Գտե՛ք այն թիվը, որի` 

ա) 3 %-ը հավասար է 60-ի, 

60 x 100 = 6000
6000 : 3 = 2000

գ) 20 %-ը հավասար է 53-ի,
53 x 100 = 5300
5300 : 20 = 262

բ) 17 %-ը հավասար է 340-ի,
340 x 100 = 34000
34000 : 17 = 2000

դ) 2 %-ը հավասար է 37-ի:
37 x 100 = 3700
3700 : 2 = 1850

10․ Թվի 15 %-ը հավասար է 12-ի: Գտե՛ք այդ թվի` 

ա) 5 %-ը,
12 x 100 = 1200
1200 : 15 = 80
80 x 5 = 400
400 : 100 = 4

գ) 30 %-ը,
80 x 30 = 2400
2400 : 10 = 24

բ) 75 %-ը,
80 x 75 = 6000
6000 : 100 = 60

դ) 110 %-ը:
80 x 110 = 8800
8800 : 100 = 88