Որոնք են ջերմային էներգիայի աղբյուրները

Ջերմային երևույթի ժամանակ մարմինները ստանում կամ տալիս են որոշակի քանակությամբ էներգիա՝ ջերմություն: Բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է՝ ջերմությունը: Ջերմության գլխավոր աղբյուրն Արեգակն է: Արեգակի ջերմային էներգիան տեղափոխվում է ճառագայթմամբ: Երկիրն ու Արեգակն իրարից անջատված են դատարկ տարածությամբ, սակայն դա չի խանգարում, որ Արեգակի ջերմությունը հասնի Երկիր: Տարբեր նպատակներով ջերմություն ստանալու համար օգտագործում են այնպիսի վառելանյութեր, ինչպիսիք են նավթը, բնական գազը, փայտը, քարածուխը, տորֆը և այլն: Ջերմային էներգիայի աղբյուրներն առաջացել են հազարամյակների ընթացքում մեռած կենդանի օրգանիզմների և նրանց արգասիքների քայքայումից: Պաշարները գտնվում են Երկրի ընդերքում, և բնականաբար սահմանափակ են: Ջերմային էներգիայի այս աղբյուրներից օգտվելիս դրանց այրման ընթացքում առաջանում են վնասակար գազեր, մոխիր, մուր, որոնք, անցնելով մթնոլորտ, աղտոտում են այն և վտանգ հանդիսանում կենդանի օրգանիզմների համար: Վառելանյութերից բնապահպանական առումով համեմատաբար մաքուր է բնական գազը: Բնական գազը օգտագործվում է տարբեր նպատակներով՝ բնակարանների տաքացման, գազօջախների, ավտոմեքենաների, ջերմաէլեկտրակայանների աշխատանքի համար: Վառելիքային հանածոներից են նավթը, քարածուխը, այրվող գազը, տորֆը: Սրանք այն օգտակար հանածոներն են, որոնցից ջերմություն և էլեկտրաէներգիա են ստանում: Առանց վառելիքի չեն կարող աշխատել ավտո­մեքենաները, տրակտորները, ինքնաթիռները: Վառելիքից ստացված էլեկտրաէներգիայի շնորհիվ աշխատում են գործարաններն ու ֆաբրիկաները: Վառելիքով ձմռանը տաքացվում են մեր բնակարանները: Էներգիայի և մասնավորապես ջերմային էներգիայի պահանջները բավարարելու համար օգտագործվում է, այսպես կոչված, միջուկային վառելիքը: Օրինակ՝ Հայկական ատոմակայանն աշխատում է այդպիսի վառելիքով: Այն արտադրում է էլէկտրական էներգիա, որի մի մասը կենցաղում օգտագործվում է ջերմային էներգիա ստանալու համար: Ջերմային էներգիայի մեծ աղբյուր կա նաև Երկրի խորքերում: Որոշ չափով կարողանում են օգտագործել Երկրի ընդերքի այն տաք տարածքների ջերմային էներգիան, որոնք մոտ են մակերևույթին: Դրանք տաք աղբյուրները և գեյզերներն են:

Հարցեր՝
1. Վառելանյութերի ի՞նչ տեսակներ գիտեք:
Ես գիտեմ վառելնավթերի երեք տեսակ գազային, ջրիկ և պինդ։

2. Ինչու՞ է կյանքի համար անհրաժեշտ ջերմային էներգիան:
Որովհետև ջերմային էներգիան արտադրում է ջերմություն, որը բուսական և կենդանական աշխարհի կյանքի անհրաժեշտ պայմաններից է։

Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին

Իմ Մելիք քեռին Ֆրեզնոյից Նյու Յորք իր առաջին ճամփորդության էր ելնելու, և ուղևորվելուց առաջ նրա Կարո քեռին, իհարկե, եկավ, նստեց ու նկարագրեց ճանապարհի դժվարությունները։

— Գնացք ես բարձրացել, վագոնում ես,— ասաց ծերունին,— ապահով մի տեղ ես ընտրում ու նստում, դեսուդեն չես նայում, եղա՞վ։

— Եղավ, սըր,— ասաց Մելիք քեռիս։

— Գնացքը դեռ նոր է շարժվել՝ երթուղայինի համազգեստով երկու մարդ են մոտենում ու տոմս են հարցնում։ Բանի տեղ չես դնում, թողնում անցնում են։ Ուրեմն հասկացան, որ իրենց իսկությունը գիտես։ Խաբեբա են, գնացքի սպասավոր չեն։

— Բայց ե՞ս ինչպես հասկացա՝ որ խաբեբա են։

— Հենց մոտեցան ու հարցրին՝ դու հասկացար, դու միամիտ երեխա չես։

— Լավ, սըր։

— Քսան մղոն արդեն անցել ես, եղա՞վ, տեսքից բարի մի երիտասարդ մոտենում ու քեզ սիգարետ է մեկնում։ Չես վերցնում, «ծխող չեմ», չես ծխում։ Սիգարետի մեջ թմրախոտ է։

— Այո, սըր։

— Գնացիր վագոն֊ռեստորան. հենց դռների մեջ մի շատ սիրունատես ու թարմ արարած իբր թե պատահաբար դիպչում, քեզ համարյա թե փաթաթվում ու հետո շփոթվում, ժպտում ու հազար ներողություն է խնդրում։ Այդ րոպեին նա հմայիչ է, քեզ խելքահան է արել, ուզում ես քո մտերիմը լինի։ Չի՛ կարելի։ Քո այդ դավաճան խռովքը ճնշում ու քեզ համար ճաշելու ես գնում։ Այդ կինը խարդախ կին է։

— Ինչ է՞,— հարցրեց Մելիք քեռիս։

— Լի՛րբ է, լի՛րբ,— բղավեց ծերունին։— Մտել ես ռեստորան, ճաշում ես։ Մի մոռացիր, որ ախորժելի ուտելիք ես պատվիրել։ Ռեստորանը լեփ֊լեցուն է, և այդ կինը իբր թե պատահաբար քո սեղանակիցն է. մի՛ նայիր աչքերին, գլուխդ կախ քո ուտելիքին կաց, հետդ, ահա ուզում է խոսել՝ խուլ ես, չես լսում։

— Հասկացա, սըր։

— Խուլ ես, իր երգեցիկ ծլվլոցը չեմ լսում, պոկվելու միակ միջոցը խլանալն է։

— Ինչի՞ց պոկվելու։

— Թակարդից,— ասաց ծերունին։— Ես ճամփորդել եմ ու գիտեմ կանանց թակարդից։

— Այո, սըր։

— Ուրեմն այս մասին՝ էլ վերջ։

— Այո, սըր։

— Էլ խոսք չլինի, վերջ։ Ես կյանք եմ ապրել ու գիտեմ, ես հացի կարոտ չեմ քաշել ու աչքս ուրիշի ունեցածին չեմ գցել։ Ես յոթ ժառանգ եմ մեծացրել։ Ես հող ունեմ, այգի, ծառեր, փող ու անասուն։ Ամեն ինչ աշխատանքով ու կամաց֊կամաց է լինում, չի կարելի հանկարծ գտնել ու ասել՝ գտա։

— Իհարկե, սըր։

— Ռեստորանից քո տեղին դառնալիս հայտնվեցիր ծխարանում, թղթախաղն այնտեղ տաքացել է։ Քառասունհինգ֊հիսսուն տարուերեք մարդ թուղթ են խաղում, մատներին իբր թե թանկարժեք քարերով փայլուն մատանիներ են։ Քեզ բարեկամարար ողջունեցին ու մեջները քեզ համար տեղ բացեցին։ Անգլերեն չես հասկանում. «Չեմ հասկանում անգլերեն»։

— Այո, սըր։

— Այսքան բան։

— Անչափ շնորհակալ եմ,— ասաց Մելիք քեռիս։

— Եվս մի կարևոր խորհուրդ,— պատվիրեց ծերունին.— գիշերը, երբ քնելու լինես՝ փողը գրպանիցդ հանիր ու կոշիկիդ մեջ դիր։ Կոշիկը դիր բարձիդ տակ ու գիշերը գլուխդ բարձից մի կտրիր։ Աչքդ փակ քնած ձևացիր, բայց հանկարծ չքնես։

— Լավ, սըր։

— Այսքան բան, քեզ բարի ճամփա։

Կարո քեռին գնաց, և իմ Մելիք քեռին մյուս օրը գնացքով ուղևորվեց ամբողջ Ամերիկայի մյուս ծայրը՝ Նյու Յորք։ Այն, որ երկաթուղայինի համազգեստով երկու խաբեբա էին լինելու՝ գնացքի սպասավորներ էին եղել, թմրախոտով սիգարետ առաջարկող երիտասարդը չէր երևացել, խարդախ հմայուհու տեղը ռեստորանում այդպես էլ ոչ մի կին չէր հայտնվել, և ծխարանում էլ ոչ ծխող էր եղել ու ոչ էլ տաք թղթախաղ։ Գիշերը խեղճ Մելիք քեռիս փողը խցկել էր կոշիկի մեջ, կոշիկը՝ բարձի տակ և գլուխն էլ պինդ դրել բարձին ու մինչև լուսաբաց աչք չէր փակել, բայց մյուս օրը իր կարգը ինքն էր խառնել։

Մյուս օրը ինքն էր սիգարետ մեկնել մի երիտասարդի և սա վերցրել էր շնորհակալությամբ, վագոն֊ռեստորանում ընթրողների մեջ ինքն էր նստել գեղեցիկ կնոջ սեղանին, ծխարանում ինքն էր սկսել ու տաքացրել թղթախաղը և մինչև Նյու Յորք հասնելը ինքը ծանոթացել բոլոր ուղևորների հետ և գնացքում բոլորը մեկառմեկ բարեկամացել էին իրեն։ Իսկ Օհայո քաղաքով անցնելիս՝ սիգարետը հաճույքով ընդունած երիտասարդը, ինքը՝ Մելիք քեռիս, և պարմանի երկու օրիորդ քառյակ կազմած միաբերան «Վոբոշյան բլյուզ» էին երգել։

Փառահեղ ճամփորդություն էր եղել։

Երբ այս Մելիքը վերադարձավ Նյու Յորքից, իր Կարո քեռին տեսության եկավ։

— Տեսքդ հիանալի է, քրոջ տղա,— ասաց,— երևի թե իմ խորհուրդներով ես շարժվել, այո՞։

— Միայն խորհուրդներով,— ասաց Մելիք քեռիս։

Ծերունին հայացքը հեռու հորիզոններին հառեց.

— Ես գոհ եմ, որ կյանքիս փորձը մեկին պետք եկավ։

 

Արաջադրանքներ

1. Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:
Ես խորհուրդ եմ տալիս Մելիք քեռուն չհավատալ ամեն ասածին և մտածել ինքդ քո գլխով։

2. Բնութագրի՛ր Կարո քեռուն։
Կարո քեռին շատ անհանգստացող էր։

3. Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։
Թարս խորհուրդներ

4. Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:
Կարո քեռի — Կարո քեռին շատ անհանգստացող էր։
Մելիք քեռի — Մելիք քեռին շատ հավատող և ամնեղ էր։

Եղունգների խնամք

Եղունգների խնամք: Առողջ եղունգները պետք է լինեն փայլուն, նուրբ վարդագույն երանգով և հարթ։ Եղունգների խնամք շատ կարևոր է եղունգների տակ կուտակված կեղտն ու միկրոբները կարող են լինել հիվանդության պատճառներ (աղիքային խինդիրներ, ճիճուներ և այն)։ Եղունգները աննդատ աճում են այդ, իսկ պատճառով եղունգները պետք է լվանալուց բացի նաև կտրել։ Եղունգները հեշտ է կտրել լվանալուց հետո, երբ դրանք փափկում են։

Ձերքերի եղունգները պետք է կտրել կլորավուն, ոտքերի եղունգները ուղիղ։

Առաջադրանքներ ամբողջ թվերի վերաբերյալ 29/11/2023

1. Ի՞նչ նշան ունի a x b:
(-8) x (-4) = +32

 

2. Ի՞նչ նշան ունի (+43) x (-32) x 0-ն։
(+43) x (-32) x 0 = 0

 

3. Ի՞նչ նշան ունի x : y-ն։

?????

4. Ի՞նչ նշան ունի -4 * ab-ն, եթե a > 0  և b < 0:
a > 0 = 1 > 0
b < 0 = -1 < 0
1 + -1 = 0
ab = 0
-4 > 0

 

5. Ի՞նչ նշան ունի y * (x/y)-ը։

y = (+1)
x = (-8)
x/y = (-8/1)
(+1/+1) x (-8/+1) = -8/+1
(-8/+1) = -8
-8 > +1

 

6. (+5) x (-9) = ?
(+5) x (-9) = -45

 

7. (-3) x (-9) = ?
(-3) x (-9) = +27

 

8. (+5) x (-7) = ?
(+5) x (-7) = -35

 

9. (-5) x (-2) = ?
(-5) x (-2) = +10

 

10. (+6) : (-2) = ?
(+6) : (-2) = -3

 

11. (-30) : (+5) = ?
(-30) : (+5) = -6

 

12. (+12) : (-6) = ?
(+12) : (-6) = -2

 

13. (-42) : (-6) = ?
(-42) : (-6) = -7

 

14. (-1) * (+2) = ?
(-1) * (+2) = -2

 

15. -49 : +7 = ?
-49 : +7 = -7

Ջերմաստիճան

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները: Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են: Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով: Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

Հարցեր
1. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:
Ջերմաչափը լինում են 5 տեսակի՝ հեղուկային, էլեկտրոնային, օպտիկական, մեխանիկական և գազային։

2. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:
Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

3. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:
Մարմինները լինում են ջերմային հավասարակշռության վիճակում երբ, որ տաք և սառը մարմինները կպնում են իրար։