Ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության մասին

Պաշտոնական անվանումը`

Հայաստանի Հանրապետություն (Հայաստան)

Մայրաքաղաքը՝
Երևան

Կազմավորման տարեթիվը՝
21.09.1991թ.- Հայաստանի անկախության հանրաքվեի անցկացման օրը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա /99 տոկոս կողմ/ Հանրապետության խորհրդարանը Հայաստանի Հանրապետությունը հռչակել է անկախ պետություն: Սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Անկախության տոն: Մինչ այդ, 1990թ. օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունել է «Անկախության մասին հռչակագիրը»:

Դրոշը՝
«Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 24-ին:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։
Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը։ Դրոշի լայնության և երկարության չափերի հարաբերությունն է 1։2-ի։ Սույն մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշը։
Զինանշանը՝
«Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին:
Վերականգնվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920 թթ./ զինանշանը, որի հեղինակներն են ճարտարապետ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը:
2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Սահմանադրության բարեփոխումներից հետո, 2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության զինանշանը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է։ Հայաստանի Հանրապետության զինանշանն է՝ կենտրոնում՝ վահանի վրա պատկերված են Արարատ լեռը՝ Նոյյան տապանով և պատմական Հայաստանի թագավորություններից չորսի՝ վերևից ձախ՝ Բագրատունիների, վերևից աջ՝ Արշակունիների, ներքևից ձախ՝ Արտաշիսյանների, ներքևից աջ՝ Ռուբինյանների զինանշանները։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։ Հայաստանի Հանրապետության զինանշանի հիմնական գույնն է ոսկեգույնը, պատմական Հայաստանի թագավորություններինը՝ վերևից ձախ՝ կարմիր, վերևից աջ՝ կապույտ, ներքևից ձախ՝ կապույտ, ներքևից աջ՝ կարմիր և կենտրոնում՝ վահանի վրա պատկերված Արարատ լեռը՝ նարնջագույն։ Նշված գույները խորհրդանշում են Հայաստանի Հանրապետության դրոշի գույները։

Օրհներգը՝
Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհրդի 1991 թ. հուլիսի 1-ի որոշմամբ, որպես երկրի օրհներգ ընդունվել է Հայաստանի Առաջին Հանրապետության /1918-1920թթ./ օրհներգը:
Տեքստը՝ Միքայել Նալբանդյանի /1829-1866 թթ./

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,
Որ ապրել է դարեդար,
Իր որդիքը արդ կանչում է
Ազատ, անկախ Հայաստան:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,
Զոր իմ ձեռքով գործեցի,
Գիշերները ես քուն չեղա,
Արտասուքով լվացի:

Նայիր նրան` երեք գույնով
Նվիրական մեկ նշան,
Թող փողփողի թշնամու դեմ,
Թող միշտ պանծա Հայաստան:

Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնի,
Բայց երանի, որ յուր ազգի
Ազատության կզոհվի:

Աղբյուրը՝ ՀՀ կառավարության կայքէջից

Արթուր Կոնան Դոյլ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»

Ամառային արձակուրդի ընթացքում կարդացածս գրքերից ամենաշատը հավանել եմ Արթուր Կոնան Դոյելի «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքից «Բասկերվիլների շունը» վիպակը։ Այստեղ նկարագրվում է Շերլոկ Հոլմսի կողմից բացահայտվող հերթական գործը՝ այս անգամ Բասկերվիլների ընտանիքի  հետ կապված լեգենդը։ Գործողությունների ընթացքը ներկայացնում է դոկտոր Ուոթսնը։ Տեղի ունեցող գործողությունները շատ անսպասելի և հետաքրքիր ընթացք են ստանում և լարված սպասումներով են պահում ընթերցողին։ Վիպակն այնքան հետաքրքիր էր, որ չէի կարողանում կտրվել, անհամբեր սպասում էի, թե ինչ է հետո լինելու։ Կարծում եմ դեկետիվ պատմություներ սիրողները մեծ բավականությամբ կկարդան այս վիպակը։

Բաժանման հատկությունները

1. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․
Օրինակ՝ (18+24):6=3+4=7, ( 18։6=3, 24:6=4)
(21+28):7=3+4=7 (21:7=3 28:7=4)
(50+125):25=2+5=7 (50:25=2 125:25=5)
(24+80):4=6+20=26 (24:4=6 80:4=20)
(16+24):4=4+6=10 (16:4=4 24:4=6)
(12+18):3=4+6=10(12:3=4 18:3=6)
(160+32):4=40+8=48 (160:4=40 32:4=8)
(455+855):5=91+171=262 (455:5=91 855:5=171)
(324+664):4=166+81=247 (324:4=81 664:4=166)
(182+252):14=13+18=31 (182:14=13 252:14=18)
2. Օգտագործելով բաժանման հատկությունները՝ հաշվե՛ք
առավել հարմար եղանակով․
Օրինակ՝ (15•8):5=3•8=24, (15:5=3, 3•8=24)
(288•78):16=18×78=1404 (288:16=18 )
(1444•126):18=1444×7=10108 (126:18=7)
(135•16):15=16×9=144(135:15=9)
(35•22):11=35×2=70(22:11=2)
(6•35):5=6×7=42(35:5=7)
(24•130):6=130×4=520(24:6=4)
(4011•50):25=4011×2=8022(50:25=2)
(42•12):7=12×6=72(42:7=6)
(50•8):25=8×2=16(50:25=2)
Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ․
1․Արեգը, Դավիթը և Անին ապրում են նույն շենքում։ Դավիթն ապրում է 2 հարկ բարձր, քան Արեգը, բայց 4 հարկ ցածր, քան Անին։ Ով ո՞ր հարկում է ապրում, եթե Արեգն ապրում է այդ շենքի 3֊րդ հարկում։
3+2=5 (Դավիթ)
5+4=9 (Անի)
2. Եթե պապիկը ապրի իր ապրած տարիների կեսը և ևս 1 տարի, ապա կլինի 100 տարեկան։ Քանի՞ տարեկան է պապիկը։
(100-1)x2=198
3․ Շենքի յուրաքանչյուր հարկի բարձրությունը 4մ է։ Այդ շենքի 5֊րդ հարկի հատակին փռված գորգը գետնից ի՞նչ բարձրության վրա է գտնվում։
4×4=16