Կարդում եմ, իսկ դո՞ւ …

<<Կարդում եմ, իսկ դո՞ւ …>> նախագծի շրջանակներում ես աշնանային առձակուրդի ընթացքում կարդացի Արթուր Կոնան Դոյլի <<Նոթեր Շերլոք Հոլմսի մասին>> գրքից <<Կարմրահերների միությունը>> պատմվածքը, որը պատմում էր Շերլոկ Հոլմսի կողմից բացահայտված գործի մասին։ Իսկ այդ գործը, որը Հոլմսը պետք է բացահայտեր կարմրհերների մի խմբավորման հետ կապված առեղծվածքը (միստիկան)։ Շերլոկ Հոլմսի սուր մտքի և դետուկտիվ մտածելկերպի շնորհիվ, ինչպես նաև հասարակ մարդու համար ոչ ակնհայտ մանրուքներ նկատելու կարողության շնորհիվ նրան հաջողվեց բացահայտել հարցագործների մտադրությունը և կանխարգելել այդ ժամանակվա համար շատ կարևոր մի հանցագործություն։ Պատմության բոլոր գործողությունների ընթացքը նկարագրված է պարոն Ուոթսնի կողմից, որը նույնպես շատ հետաքրքիր էր ներկայացված։ Դե լավ, շատ մանրամասն չպատմեմ պատմվածքը, որպեսզի ձեզ էլ հետաքրքիր լինի կարդալ այս պատմվածքը։

Դե հիմա բնութագրեմ մի քանի հերոսի։
Շերլոկ Հոլմս — Շերլոկ Հոլմսը, շատ խելացի և սրամիտ հետախույզ է, որը ամենափոքր մանրամասներով կարող է իմանալ մարդու մասին շատ բան:
Ուոթսն — Ուոթսնը Հոլմսի օգնականն է և նրա ամենամոտ ընկերը, բացի դրանից հենց նրա կողմից են ներկայացրած գրքի բոլոր գործողություները։ Նա միշտ հիանում է Հոլմսի մտքի սրությամբ և մանրուքների նկատմամբ այդքան մեծ ուշադրություն դարձնելու կարողությամբ և նրա կողմից խնդիրների հետքրքիր և ոչ սպասելի լուծումներ առաջարկելու հմտությամբ։

Ինձ ամենաշատ դուր եկած մասը
Ինձ ամենից շատ դուր եկավ պատմության եզրափակիչ հատվածը, որտեղ Հոլմսը պատմում էր Ուոթսնին, թե ինչեպ է իրեն հաջողվել բացահայտել այդ խճճված դեպքերի շխթան, որի ամեն մի օղակն անթերի էր։