Ստեփան Զորյան․ «Չալանկը»

1-ին հատված

Շատ բան կարելի է պատմել շների մասին, բայց այն, ինչ ուզում եմ պատմել, վերաբերում է մեր շանը, որն արդեն չկա:

Մեր Չալանկը մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։ Փոքրուց նրա ականջներն ու պոչը կտրել էին, այդ պատճառով ամառը սաստիկ տանջվում էր ճանճերի ձեռից, հողը փոս էր անում` մեջը պառկում, կամ ժամերով մտնում էր թփերի ու լոբիների արանքը և դուրս էր գալիս միայն այն ժամանակ, երբ անծանոթ ոտնաձայն էր լսում բակում կամ անցնող շան հոտ էր առնում։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…

Ես այն ժամանակ չէի հասկանում դրա պատճառը, բայց հիմա մտածում եմ, որ Չալանկը երևի ընդօրինակում էր մեզ. ինչ վերաբերմունք մենք ունեինք դեպի մարդիկ, նույնն ուներ և նա։ Մենք մուրացկաններին խղճում էինք, և Չալանկը չէր հալածում նրանց, թույլ էր տալիս մտնել բակը. մենք լավ հագնված մարդուց քաշվում էինք, քաշվում էր և նա, քյոխվից ու գզիրից վախենում էինք— վախենում էր և Չալանկը…

Դրան հակառակ՝ մենք սիրում էինք մեր տավարը. սիրում էր և նա… Եթե պատահեր, օրինակ, մեր եզներն առանց հսկողի մնային դաշտում, Չալանկը կմնար նրանց մոտ, նույնիսկ առավոտից մինչև երեկո կհսկեր քաղցած, և երեկոյան միայն, երբ եզները գային տուն՝ նա էլ հետները կգար։

Կամ, օրինակ, մայրս հավերին կուտ էր տալիս. պատահում էր, որ հավերի մեջ լինում էին հարևանի հավեր։ Մայրս «օտար, օտար» ասելով` քշում էր դրանց, որ մերոնց կուտը չխլեն։ Երբեմն Չալանկն ինքն էր անում այդ բանը, երբ մայրս չէր նկատում օտար հավերին— նա ցատկում էր կուտ ուտող հավերի մեջ և «օտարներին» քշում.— ընկնում էր նախ մեկի ետևից ու թռթռացնելով հալածում նրան այնքան, մինչև որ թռցնում էր ցանկապատի այն կողմը։ Հետո գալիս էր մյուսներին…

Առաջադրանքներ

1. Բառարանի օգնությամբ բացատրիր ընդգծված բառերը:
Հատընդհատ — ընթատվող
հախուրն — անխորհուրդ արված
պատկառանքով — հարգանքով
քաղցած — սոված

2. Պատմվածքից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Պատմվացքի մեջ ինձ համար չկա անծանոթ բառեր։

3. Վերնագրիր առաջին հատվածը:
Տիրոջը կրկնող շունը

Գործական աշխհատանք

2. Մի բառով qրի՛ր:

ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում:
Որսկան

բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից:
Վարագույր

գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով:
Մոծակ

դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով:
Վարսավիր

5. Տրված բառերը գործածելով՝ պատմությո՛ւն հորինիր:
Թանկ, թմբուկ, հերթ, հիշել, բերդ, գիրք, թիթեռ, թմրած, ընծա, կեռաս:

6. Ընդգծված բառերն ի՞նչ հարցի են պատասխանում և ի՞նչ են ցույց տալիս: Ծանր առարկա, կանաչ արտ, բարձր տանիք, գունավոր նկար, բարակ ժապավեն, նեղ ճանապարհ, պղտոր գետ:
Ընդգծված բառերը ցույց են տալիս, թե ինչպիսին է, առարկան մարդը կամ կենդանին և պատասխանում է ինչպիսի հարցին։

7. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գրիր և տեքտը վերականգնի՛ր:
Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:  Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»: Ուժ ու կարողություն չունենալու պատճառով հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:
Որոշ մարդիկ էլ այդպիսին են:

8. Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու (աշխատիր չկրկնել):
Օրինակ՝ քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:
Լավ, փոքր քույր, խելացի, մեծ եղբայր, հոգալի, հոգնաց մայր, ջահել հայր, ծեր, կերցնող տատիկ, ծեր բարի պապիկ:

9. Բանավոր պատմիր՝ տրված բառն ի’նչ է նշանա­կում: Գիրք, դիմակ, դերասան, երեխա:
Գիրքը բառերից և պատկերներից կազմված պատմություն կամ էլ ինֆորմացիա։
Դիմակը դեմքի վրա դրվող բան է, որը հագնում են հիվանդույան կամ ել դեր խաղալու ժամանակ։
Դերասանը մարդ է, որը խաղում է դերեր Կինոներում, սերիալներում և թատրոնում։
Երեխան փոքր տարիքի մարդ է։

11. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի’ր (ի՞նչ են ցույց տալիս. ի՞նչ հարցերի են պատասխանում) ու գրիր:

Ա. Տղա. թանաք, խրճիթ, արգելք, աղջիկ, բաժակ, բանալի, տատիկ. ուսուցիչ. թռչուն. հեղեղ. մարդիկ. կանայք. դերձակ:
Այս բառերը պատասխանում են ինչ հարցին։
Գոյական

Բ. Հնձում են, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղ է, խռնվում են, շփոթեցի, բացել եք:
Այս բառերը պատասխանում եմ ինչ են արել
Բայ

Զանցել գործիքագոտուն