“Ոսումնական ամառվա նախագծի ամփոփում”

Այս ամռավա ընթացքում ես ավարտել եմ Հարրի Փոթերի գրքաշարի առաջին հատորը՝ <<Հարրի Փոթերը փիլիսոփայական քարը>> գիրքը, որը պատմում էր Հոգվորթսի գաղնիքների և Հարրիի, Ռոնի և Հերմիոնաի արկածների մասին։ Այն ինձ շատ դուր եկավ, և ես ամպայման մոտ ժամակներս կսկսեմ կարդալ Հարրի Փոթերի երկրորդ գիրքը՝ <<Հարրի Փոթերը և գաղնիքների սենյակը>>։ Ամառվա ընթացքում նաև ընթերցել եմ Արթուր Կոնան Դոյլի <<Նոթեր Շե ևրլոկ Հոլմսի մասին>> մի քանի պատմվածքներ ինչպիսիք են <<Կարմրահերների միությունը>> և <<Բասկերվիլների շունը>>։ Ինձ ավելի դուր եկավ <<Բասկերվիլների շունը>>, քանի որ այն ավելի հետաքրքիր էր, և լի էր իրադարձություների անսպասելի հանգուցալուծումներով։ Ամառային արձակուրդի ժամանակ ընթերցել եմ նաև <<Բարոն Մյունհաուզենի արկածները>> պատվածքների շարքը։ Այդ պատմածքները բավականին տարօրինակ էր։ Ամառվա ընթացքում նաև սկսել եմ ընթեցել Լուիս Քերրոլի <<Ալիսը հրաշքների աշխհարում>> գիրքը։


Ամառվա ընթացքում ընտանիքիս հետ միասին ճամփորդել ենք դեպի
Հայաստանի մի շարք գեղատեսիլ վայրեր՝ Գառնի, Քարերի սիմֆոնիա Սարդարապատ, Սևան և այլն։ Ամենից շատ ինձ տպավորեց Քարերի սիմֆոնիան։ Հրաբխային ծագում ունեցող քարերը բնության հրաշքի էին նման։ Կիրճով հոսող Ազատ գետը նույնպես շատ գեղեցիկ էր։ Գառնու տաճարում արդեն եղել էի, այդուհանդերձ, այս ճամփորդությունը նույնպես շատ հետաքրքիր անցավ։ Ընտանիքով մեր ճամփորդությունը դեպի Սարդարապատի հուշահամալիր շատ հետաքրքիր անցավ։ Հայրիկս մանրամասն պատմեց մեզ շրջապատող Սարդարապատի՝ մեր հայոց ազատագրական պայքարը հավերժացնող հուշակոթողների մասին։ Ամառային արձակուդի ընթացքում Սևանա լիճ մի քանի անգամ ենք այցելել ընտանիքիս անդամների և հարազատների հետ միասին։ Այնտեղ հրաշալի ժամանակ ենք անցկացրել, լողացել ենք Սևանա լճի փիրուզագույն ջրերում, խաղացել տաք ավազի հետ, մոտորանավակ ենք նստել, համեղ ուտեստներ համտեսել, մի խոսքով հրաշալի ժամանակ անցկացրել։

Ֆոտոշարք`

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով