About myself

I am Karen, I am 10 years old. I study at “Mkhitar Sebastatsi” Educational Complex, in the 6th grade. I like drawing and scetching and travelling a lot. I also like playing digital games and watch interesting Youtube videos and movies. My favorite sport is swimming. I want to become an animator — a movie creator.

That’s all about myself!!! 🙂 🙂 🙂 Bye!

Հայկական լեռնաշխարհի լճերը, գետերը և բնակլիմայական պայմանները

ImDproc-qartez.png

Ուրմիա լիճ

Ուրմիա լիճը նաև հնում՝ Կապուտան լիճտ, անհոսք աղի լիճ է Իրանի տարածքում որը կոչվել է նաև Թիլ։ Հայկական լեռնաշխարհի, ինչպես նաև ողջ Մերձավոր Արևելքի 3 խոշոր լճերից ամենամեծն էր մինչև 20-րդ դարի վերջը։ Լիճ թափվող գետերի ջուրն անխնա օգտագործելու պատճառով Ուրմիայի մակերեսը զգալիորեն կրճատվել է, ափերը աղակալել են, կտրուկ բարձրացել է ջրի աղիությունը։ Այժմ Իրանի կառավարությունը նախաձեռնել է Արաքսի ջրերի մի մասը ուղղել Ուրմիո լիճ։

Լիճն ուսումնասիրել են  տարբեր գիտնականեր և պատմանամեր և ենթադրել են, որ լիճն առաջ հոսում էր Կասպից ծովի՝ և Ամարդոս գետի միջով։ Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ։

Լճի երկարությունը 140 կմ է, մակերեսը՝ մոտ 5.800 կմ², խորությունը՝ մինչև 15 մ, ավազանը՝ մոտ 500.00 կմ²։ Գտնվում է տեկտոնական իջվածքում, 1275 մ բարձրության վրա։

Գարնանը մակարդակը բարձրանում է։ Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով։ Կապուտան են թափվում բազմաթիվ գետեր՝ Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր, Կադեր, Մարի, Նազլու։ Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում։

Աղիությունը շատ բարձր է՝ 150-250 % է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով։ Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է։ Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է։ Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է։ Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ։

Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր։ Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով։ Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ։ Լճում կա 60 կղզի՝ գլխավորապես հարավային մասում։ Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի։
Նավարկելի է։ Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները։

Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենդանական աշխարհը ընդհանուր առմամբ ներկայացված է անողանաշարավոր կենդանիների ավելի քան 17000 և ողնաշարավոր կենդանիների 523 տեսակներով։

Ողնաշարավոր կենդանիները ներկայացված են ձկների, երկկենցաղների, սողունների, թռչունների և կաթնասունների տեսակներով, որոնցից առավել հարուստը թռչունների տեսակներն են։

Հարցեր և առաջադրանքներ

1․Թվարկե՛ք Հայկական լեռնաշխարհի խոշոր լճերը։
Սևանալիճ, Վանա լիճ, Որմիա լիճ և Հյուսիսո ծովակ լճերը։

2․Պարզե՛ք, թե ձեր մարզում ինչ գետեր, լճեր և լեռներ կան։
Սյունիքի գետերից են Արաքսը, Որոտանը, Ողջին, Վաչագանը, Շաքի, Շամբ և այլն։ Լճերից Ալ լիճը և Բերդալիճը, Գազանալիճը, Խոտ լիճը, Սև լիճը, իսկ լեռներից Ուղտասարը, Իշխանասարը, Ալամլուն,
Թրասարը, Ծխուկը և Արամազդ։

3․Ո՞րն է հայոց մայր գետը։
Հայոց մայր գետն է Արաքսը։

4․Ի՞նչ բնապաշարներով է հարուստ Հայկական լեռնաշխարհը։
Հայկական լեռնաշխարհը հարուստ է ոսկու, արծաթի, պղինձի և աղի հանքերով նաև հարուստ է հանքային ջրերեով։