Ծիծեռնակին․ Աթաբեկ Խնկոյան

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,

Արի՛, արի՛, գարուն դու բեր։

Սևիկ-մևիկ աչիկ ունես,
Մկրատաձև պոչիկ ունես,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի՛, արի՛, սիրուն ծիծեռ,
Արի՛, արի՛, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,
Առանց ծիծեռ գարուն չկա,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,
Արի, արի, գարուն դու բեր։

Դու կապուտակ ծովով արի,
Թեթև, թեթև թևով արի,
Ծովի փրփուր լանջով արի,
Գարնան երգով, կանչով արի։

Առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ծիծեռնակը ըստ բանաստեղծության գալիս է կապույտ ծովի վրայով, թեթև թևերով, ծովի փրփուր լանջով, գարնան շնչով։

  1. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Այս բանաստեղծության ծիծեռնակըն ունի մկրատաձև պոչ, սև աչք թեթև թևեր։

  1. Ինչպե՞ս ես հասկանում՝

Դու կապուտակ ծովով արի։

“Կապուտակ ծովով արի” նշանակում է ծովի ալիքների հետևից թռչի։

Գարնան շնչով, կանչով արի։

“Գարնան շնչով, կանչով արի” նշանակում է թող ծիծեռնակը գա, որ գարունը արթնանա և նոր կյանք սկսվի։

 

  1. Հորինի՛ր.

Գարուն բերող ծիծեռնակը

Գարուն բերող ծիծեռնակը

 

  1. Ծիծեռնակների մասին կարդա՛ և գրի՛ր 10 փաստ նրանց մասին: Կարդացածդ փաստերը որևէ ձևով ներկայացրո՛ւ բլոգումդ:

Տասը փաստ ծիծեռնակի մասին

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով