Տասը փաստ ձիերի մասին

These Are The Most Beautiful Horses You Will Ever See

  1. Ձիերը կարողանում են կանգնած քնել, եթե վզի համար հենարան ունեն:
  2. Բոլոր կենդանիներից ամենամեծ աչքերն ունեն ձիերը: Դրանք կարող են շրջվել իրարից անկախ: Ձիու տեսադաշտը գրեթե ամբողջական շրջան է, նա կարող է առանց գլուխը թեքելու տեսնել, թե ինչ է կատարվում իր թիկունքում, բացի այդ լավ են տեսնում մթության մեջ:
  3. Ձիերը, ինչպես և մարդիկ աշխարհը գունավոր են տեսնում, բայց տարբերում են միայն երկու գույն՝ կարմիրն ու կապույտը: Գիտնականները պնդում են, որ ձիերի երազներն էլ են գունավոր:
  4. Ձիերը կարող են իրենց ականջները պտտել 180 աստիճանով օգտագործելով տասը տարբեր մկաններ:
  5. Ձիերի տարիքը կարելի է որոշել ատամներին նայելով:
  6. Ամենաերկար ապրած ձին ապրել է 62 տարի, նրա անունն է Օլդ Բիլլի՝ Ծեր Բիլլի:
  7. Մարդիկ ասում են, որ ձիերը հաճախ են ծիծաղում, բայց իրականում, երբ նրանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե ծիծաղում են, նրանք իրականում ուղղակ հոտ են քաշում:
  8. Ձիերի համարյա բոլոր մկանները շատ ուժեղ են:
  9. Գոյություն ունի ձիու 160 ցեղատեսակ, որոնց մեջ ամենամաքուրը համարվում է արաբականը:
  10. Ձիերի նկատմամբ վախը կոչվում է “Էքունոֆոբիա”: