Много лет назад у оленя не были рогов. Ему казалось, что он очень не красив и ему хотелось иметь что-то особенное. Однажды, олень пришёл к реке, чтобы попить воды. Когда олень подошёл к реке, наклонился, вдруг в воде увидел себя. Ветви деревьев так попали под его тень, что казалось будто это были рога на его голове. Оленью понравились его рога и он попросил у дерева две ветки. С этого дня олень гордо ходил по лесам, показывая всем свои рога.
Monthly Archives: Մայիսի 2021
Present Continuous Tense
I usually go to work by bus, but I am going by car now.
To read
I am reading
You are reading
He is reding
She is reading
It is reading
We are reading
You are raeding.
They are reading.
To sing
I am singing
You are singing
He is singing
She is singing
It is singing
We are singing
You are singing.
They are singing.
Հաշվետվություն․ Ելք ստուգատես
Ողջույն, ես Կարեն Հովհաննիսյանն եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Այս գրառման մեջ ես կներկայացնեմ, թե ինչ գիտելիքներ և հմտություններ եմ ձեռք բերել 2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակին։ Այս կիսամյակի ընթացքում ես իհարկե շարունակել եմ վարել իմ անձնական բլոգը, որտեղ արդեն ունեմ 188 գրառում՝ իմ կատարած աշխատանքների, կատարած ճամփորդությունների, գիտափորձերի և այլ ուսումնակակն նյութերի վերաբերյալ։ Որպես ընտրության գործունեություն այս կիսամյակի ընթացքում ընտրել եմ կերպարվեստը, որի ընթացքում սովորել եմ նկարել նատյուրմորտներ, բնապատկերներ, տարբեր կենդանիներ և այլն։ Կավից պարաստել եմ կրծքազարդեր, կախազարդեր և տոնածառի խաղլալիիքներ։ Կիսամյակի ընթացքում մասնակցել եմ մաթեմատիկայի, մայրենիի, ռուսերենի և անգլերենի բոլոր ֆյեշմոբերին։ Խորացրել եմ “PowerPoint” ծրագրով աշխատելու հմտություններս և գիտելիքներս։ Սիրում եմ հատկապես “PowerPoint” ծրագրով տարբեր անիմացիաներ և երևայական հերոսներ ստեղծել։
Մեծագույն հաճույքով սիրում եմ զբաղվել տարբեր հետաքրքիր գիտափորձերով, որի վերաբերյալ մի շատ հետաքրքիր գիրք ունեմ հարյուրավոր զարմանահրաշ գիտափորձերով, որոնք փորձում եմ ինքնուրույն կատարել 🙂 Գիտափորձեր
Այս կիսամյակի ընթացքում կարդացել ենք տարբեր ստեղծագործություններ, հեքիաթներ և առակներ։
Մանրամասները հետևյալ հղումով՝ Ընթերցանություն։
Ուսումնական տարվա ընթացքում կարդացել եմ մի շարք գրքեր։ Մանրամասները հետևյալ հղումով՝ Իմ գրադարանը։
Այս կիսամյակի ընթացքում մենք դասարանով կատարել ենք մի շարք ճամփորդություններ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ Դդմաշեն, Հրազդանի կիրճ, Բջնի։ Այցելել ենք թանգարաններ և թատրոններ՝ Երկրաբանության թանգարան, Մկեր Մկրտչյանի անվան թատրոն և այլն։ Մանրամասները հետևյալ հղումով՝ Ճամփորդություններ։
Այսքանը, մինչ նոր հանդիպում 🙂 🙂 🙂
Գրադարանում․ Վիլյամ Սարոյան (մաս երրորդ)
Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։
— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։
Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։
— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։ Continue reading
My Classroom
ladge- ընդարձակ
small-փոքր
clean-մաքուր
canfortable-հարմարավետ
globe-գլոբուս
bookshelf-գրապահարա
whiteboard-գրատախտակ
My Classroom
My classroom is on the second floor. It is large and comfortable. It is bright because there are many windows in my classroom. There are many desks and chairs. There is a whiteboard and a globe in my classroom. There are also bookshelves and a hanger. There are also plants in my classroom.
Снегурочка
http://rus4chld.pushkininstitute.ru/moduleload?id=TxtA2_Snegurochka
– Где ты, Снегурочка? Где ты?
– До свидания! – услышали они. – До свидания! ․․․․
Снегурочка появилась в мире Деда Мороза. Новогоднее чудо помогло ей стать настоявший девочкой. Она помогала Деду Морозу сделать новогодние подарки для детей. И так каждый год в новогоднюю ночь Снегурочка навестила своих родных и друзей.
Ճամփորդություն դեպի Դդմաշեն գյուղ․ բարձունքի հաղթահարում
Հինգշաբթի օրը՝ մայիսի 20-ին, մենք դասարանի երեխաերով, ընկեր Վարսիկի և ընկեր Մադլենի գլխավորությամբ գնացինք ճամփորդության դեպի Դդմաշեն գյուղ, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Մենք առավոտյան հավաքվեցինք դպրոցի մոտ գտնվող այգում և ավտոբուսով ճամփա ընկանք դեպ Դդմաշեն։ Մենք բավականին երկար գնացինք, մոտավորապես երկուսուկես ժամ։ Երբ տեղ հասանք, այցելեցինք Դդմաշենի միջնակարգ դպրոց, որտեղ նոր ընկերներ ձեռք բերեցինք։ Դպրոցի բակում մենք շրջան կազմեցինք և տարբեր երգեր երգեցինք։ Դրանից հետո մենք բարձրացանք “Ուրղան” սարը և ճանապարհին մտանք մի հին մատուռ, որտեղ աղոթեցինք։ Այնտեղ մի աղբյուր կար, որը կոչվում էր “Սուրբ ջուր”։ Աճամձյն շատ սառնորակ էր և հետաքրքիր համ ուներ։ Այտեղ մենք ընդմիջում կազմակերպեցինք և ճաշեցինք։ Ճանապարհին մի շատ գեղեցիկ, կանաչ և ծաղկազրադ դաշտ հանդիպեցինք և որոշեցինք հետաքրքիր լուսանկարներ անել։ Այստեղ նաև մի սև ձի և շուն հանդիպեցինք։ Վերջում մենք տեղավորվեցինք ավտոբուսի մեջ և հոգնած, բայց ուրախ և տպավորված վերադաձանք դպրոց։ 🙂 🙂 🙂
Ֆոտոշարք ճամփորդությունից
My Flat
living-room-հյուրասենյակ
dining-room-ճաշասենյակ
kitchen-խոհանոց
bedroom-ննջարան
bathroom-լոգարան
toilet-պետքական
sofa-բազմեց
armchair-բազկաթոռ
wardrobe -զգեստապահարան
bed-մահճակալ
carpet — գորգ
window -պատուհան
shelf-դարակ
TV-set-հեռուստացույց
Refrigerator (fridge)-սառնարան
table-սեղան
chair-աթոռ
Describe your room using There is/There are.
My room is not very large, but is bright and comfortable. There is a big window in my room. There is a TV-set and pictures on the walls. There is a sofa, which I use as a bed and a table with chairs. I also have a small table (a coffee table), where I like to study and keep my books 🙂
Գրադարանում․ Վիլյամ Սարոյան
(մաս երկրորդ)
Ի վերջո միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, նկատեց երկու երեխաներին և մոտեցավ նրանց։ Նա խոսեց առանց շշնջալու, խոսեց բարձրաձայն, կարծես բոլորովին էլ հանրային գրադարանում չգտնվեր։ Այդ մեծապես զարմացրեց Լայոնելին և ստիպեց, որ ընթերցողներից մի քանիսը գլուխները բարձրացնեն գրքերից։
— Քեզ ի՞նչ է հարկավոր, տղա, — ասաց միսիս Գալահերը Լայոնելին։
— Գրքեր,— կամացուկ փսփսաց Լայոնելը։
— Ինչպիսի՞ գրքեր,— հարցրեց գրադարանավարուհին։
— Բոլորը,— ասաց Լայոնելը։
— Բոլո՞րը,— հարցրեց գրադարանավարուհին։— Ի՞նչ ես ուզում ասել։ Մի տոմսով միայն չորս գիրք կարելի է վերցնել։
Փաստեր Դդմաշենի մասին
Դդմաշեն գյուղը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում: Գյուղի հիմնադրման տարեթիվը հատնի չէ: Գյուղում է գտնվում 7-րդ դարի կառույց հանդիսացող Սուրբ Թադևոս առաքյալ եկեղեցին:
Դդմաշեն գյուղի մի կեսը կառուցվել է Հրազդան գետի աջ ափին, մյուսը՝ ձախ ափին, դեմ-դիմաց: Դրանով է բացատրվում Դեմդեմաշեն բարեհունչ անունը: Գյուղի երկու կեսերը կապ են պահպանել հնադարյան կամրջով, որի մնացորդները մինչև այժմ պահպանվել են:
Դդմաշեն անունը ծագել է Դեմդեմաշեն անվան հնչյունափոխությունից: Սղվել, զեղչվել է առաջին <<դեմ>> վանկի <<եմ>> հնչյունակապակցությունը և երկրորդ <<դեմ>> վանկի <<ե>> հնչյունը, ստացվել է ավելի հեշտ արտասանվող Դդմաշեն անվանումը:
Թուրք-իրանական տիրապետության շրջանում, 1604 թվականին, պարսից Շահ-Աբբաս արքայի հրամանով, զանգվածային բռնագաղթի ենթարկվեց Արևելյան Հայաստանի բնակչության մեծ մասը, այդ թվում՝ Դդմաշենի բնակչությունը:
Շահ-Աբբասը նպատակ ուներ հայ արհեստավորներով ու երկրագործներով շենացնել Պարսկական մի շարք տնտեսապես հետամնաց շրջաններ, միաժամանակ, ամայացնելով հայկական տարածքները, թուրքական բանակին զրկել այս տարածաշրջանից պարեն վերցնելու հնարավորությունից:
1970-ական և 90-ական թվականներին գյուղում գործել է ձիաբուծարան, որտեղ բուծվել են Անգլիական զտարյուն ցեղի ձիեր։
Աղբյուրներ՝ Պատմական Փաստեր, Wikipedia