Ճամփորդություն դեպի Դդմաշեն գյուղ․ բարձունքի հաղթահարում

Հինգշաբթի օրը՝ մայիսի 20-ին, մենք դասարանի երեխաերով, ընկեր Վարսիկի և ընկեր Մադլենի գլխավորությամբ գնացինք ճամփորդության դեպի Դդմաշեն գյուղ, որը գտնվում է Գեղարքունիքի մարզում։ Մենք առավոտյան հավաքվեցինք դպրոցի մոտ գտնվող այգում և ավտոբուսով ճամփա ընկանք դեպ Դդմաշեն։ Մենք բավականին երկար գնացինք, մոտավորապես երկուսուկես ժամ։ Երբ տեղ հասանք, այցելեցինք Դդմաշենի միջնակարգ դպրոց, որտեղ նոր ընկերներ ձեռք բերեցինք։ Դպրոցի բակում մենք շրջան կազմեցինք և տարբեր երգեր երգեցինք։ Դրանից հետո մենք բարձրացանք “Ուրղան” սարը և ճանապարհին մտանք մի հին մատուռ, որտեղ աղոթեցինք։ Այնտեղ մի աղբյուր կար, որը կոչվում էր “Սուրբ ջուր”։ Աճամձյն շատ սառնորակ էր և հետաքրքիր համ ուներ։ Այտեղ մենք ընդմիջում կազմակերպեցինք և ճաշեցինք։ Ճանապարհին մի շատ գեղեցիկ, կանաչ և  ծաղկազրադ դաշտ հանդիպեցինք և որոշեցինք հետաքրքիր լուսանկարներ անել։ Այստեղ նաև մի սև ձի և շուն հանդիպեցինք։ Վերջում մենք  տեղավորվեցինք ավտոբուսի մեջ և հոգնած, բայց ուրախ և տպավորված վերադաձանք դպրոց։  🙂 🙂 🙂

Ֆոտոշարք ճամփորդությունից

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով