Քամին ու տերևը

Մի օր  քամին տեսավ կաղնու վրա մի տերև և ասաց․
— Տե՛րև, այդ ի՞նչ ես անում։

Տերևը պատասխանեց․

— Նայում եմ վերևից անտառի վրա։

Քամին ասում է․

— Արի ինձ հետ, ես քեզ ցույց կտամ աշխարհի ամենագեղեցիկ վայրերը։

Տերևը համաձանվեց։ Քամին, պտտվելով և սուրալով տերևի շուրջ, պոկեց նրան ծառի ճյուղից, և նրանք ուղևորվեցին Անգլիա, եղան Ֆրանսիայում և վերջապես հասան Հայաստան։ Հայաստանում նրանց շատ դուր եկավ, նրանք ծանոթացան տարբեր մարդկանց և կենդանիների հետ, ազգագրական երգեր երգեցին, քոչարի պարեցին, և որոշեցին ընդմիշտ մնալ Հայաստանում։

Երազանքների աշխարհ

 

Մի օր ես արթնացա և հայտնվեցի երազների աշխարհում։ Այդ աշխարհը բաղկացած էր երկու մասից` մեկը երազանքների, իսկ մյուս կեսը՝ վախերի։ Ես հայտնվեցի երազների աշխարհի այն կեսում, որտեղ կատրավեցին իմ բոլոր երազանքները, օրինակ՝ ես ունեցա կախարդական միաեղջյուր։ Այնտեղ ամեն ինչ անքա՜ն հրաշալի ու կախարդական էր։ Մի օր էլ ես որոշեցի գնալ վախերի կեսը, որպեսզի տեսնեմ, թե ինչ վախեր են ապրում այնտեղ։ Երբ հայտվեցի այնտեղ, ես նկատեցի, որ իմ երազանքներն այստեղ էլ են իրականանում, և այդ պահին ես հասկացա, որ այդ կեսը նույնպես երազանքների կես է, ուղղակի արտաքինից է վախենալի թվում։ Այդ էր պատճառը, որ մարդիկ չէին ցանկանում ապրել այնտեղ։ Ես որոշեցի գեղեցկացնել վախերի աշխարհի արտաքին տեսքը և պատմել բոլորին, որ երկու մասերն էլ նույնն են, ուղղակի տարբեր տեսք ունեն։ Գեղեցկացնելուց հետո այդ աշխարհը կոչվեց “Երազանքների աշխարհ”։

Գարուն բերող ծիծեռնակը

Լինում է չի լինում մի ծիծեռնակ։ Oրերից մի օր այս ծիծեռնակն ընդունվում է երգի կախարդական դպրոց։ Այստեղ ոչ բոլոր ծիծեռնակներին էին ընդունում, միայն քաղցրահունչ ձայն ունեցող ծիծեռնակներին էին ընդունում կախարդական դպրոց։ Մի անգամ նրանք մի երգ սովորեցին, որը արթնացնում էր բնությունը։ Երբ եկավ ծիծեռնակի երգելու հերթը, նա այնքան հրաշալի կատարեց այդ երգը, որ իսկապես կախարդանքն աշխատեց․ ձմռան ցուրտ օրերը դարձան գարնանային տաք օրեր, բնությունը վերակենդանացավ, ծառերը բողբոջեցին, դաշտերը ծածկվեցին կանաչ խոտով և գույնզգույն ծաղիկներով, արևը դուրս  եկավ գորշ ամպերի հետևից և սկսեց իր ջերմ ճառագայթներով ջերմացնել երկիրը։ Այդ օրվանից ծիծեռնակին սկսեցին <<Գարնան շունչ>> անվանել։

Ձին ու սիրամարգը

Լինում են, չեն լինում մի ձի և մի սիրամարգ են լինում։ Էս սիրամարգը շատ եսասեր է լինում ու մենակ մտածում է իր գեղեցկության մասին։ Թեև նա շատ գեղեցիկ ու շքեղ պոչ ուներ, նա շատ ինքնահավան էր, ու նրան ոչ ոք չէր սիրում։ Մի օր նա հանդիպում է մի շատ գեղեցիկ, սև գույնի ձիու, որի անունը «Վայրի քամի» էր։ Ձիուն այդպես էին անվանել, քանի որ նա շատ արագավազ էր, և վայրի քամու նման սլանում էր դաշտերով և անտառներով։ Բայց ի տարբերություն սիրամարգի, «Վայրի քամի» անունով ձիուն բոլոր սիրում էին։

Սիրամարգը ցանկանում է պարզել, թե ինչու ինքը ընկերներ չունի, իսկ ձիուն բոլորը սիրում են։ Մի օր սիրամարգը հանդիպում է ձիուն, բացում է իր գեղեցիկ, գույնզգույն պոչը  և, ինչպես միշտ սկսում է գլուխ գովել․

—  Բարի օր «Վայրի քամի», տես ինչ գեղեցիկ պոչ ունեմ, հավանո՞ւմ ես իմ գեղեցիկ պոչը։

Ձին զարմացած նայում է գլուգգովան սիրամարգին և պատասխանում է․

— Բայց ինչ անխելն ես դու, սիրամա՛րգ։ Գեղեցկությունն ամենակարևոր բանը չէ աշխարհում, և նախ և առաջ պետք է համեստ լինել և չցուցադրել սեփական առավելությունները։ Պետք է սիրել և անհրաժեշտության դեպքում օգնել բոլորին։

Թարս թարսությունները

Լինում է, չի լինում մի մոլորակ է լինում։ Այդ մոլորակը  բաժանված էր երկու մասի։Մի կեսը մյուս կեսի թարսությունն էր, օրինակ՝ մի կեսում մարդիկ կենդանիներ էին համարվում, իսկ մյուս մարդիկ համարվում էին սովորական մարդիկ, և այնպես մի կեսը մյուս կեսի թարսություն էր։ Մի օր մոլորակում գտնվող բոլոր մարդիկ սկսեցին կռվել՝ ասելուվ, թե նրանց մասն ավելի լավն է  և այսպես նրանք սկսեցին կռվել, բայց մի օր այդ մոլորակի վրա եկավ մի մարդ և տեսավ, որ այդ մոլորակի բնակիչները կռվում են և սկսեց նրանց հանգստացնել, և այդ  օրվանից նրանք էլ չէին կռվում։

 

Ճպուռն ու մեղուն

Մի օր ինչ-որ դաշտում մի ճպուռ ինչպես միշտ իր գլխին էր հավաքել դաշտի մժղիկներին և գլուխ էր գովում, թե ինչքան տաղանդավոր ճպուռ է ինքը, բոլորին ուրախացնում է իր երգ ու պարով, ու գեղեցիկ կլկլան ձայնով։ Իսկ մոտակայքում՝ ծաղիկների դաշտում, մեղուների մի մեծ ընտանիք էր ապրում։ Մեղուներն օր ու գիշեր ծաղկափոշի էին հավաքում և բուժիչ մեղրամոմ ու մեղր էին պատրաստում։ Բայց ահա մի օր ճպուռը կորցնում է իր կլկլան ձայնը և այլևս չի կարողանում երգել։ Մժղիկները գնում են մեղուների մոտ և նրանցից բուժիչ մեղրամոմ են խնդրում և բուժում են ճպուռի ձայնալարերը։ Երբ ճպուռի ձայնը վերականգնվում է, նա նույնիսկ շնորհակալություն չի հայտնում ոչ իր ընկեր մժղիկներին, ոչ էլ մեղուներին, այլ շարունակում է իր գովքը անել։ Ժամանակի ընթացքում նա կորցնում է իր բոլոր ընկերներին և մնում մեն-մենակ։ Այսպես է լինում բոլոր նրանց հետ, ովքեր չեն գնահատում իրենց ընկերներին և ուրիշների աշխատանքը։

Խելացի վարդը

Լինում է, չի լինում մի թագավոր։ Ես թագավորը մի աղջիկ է ունենում, անունը` Ելենա։ Ելենան ամբողջ օրը բակում քայլում-վազվզում է, բայց մի օր նա տեսավ մի վարդ և ասաց․

— Էս ի՞նչ վարդ է իմ բակում, հիմա կպոկեմ։

— Ոչ պետք չէ ինձ պոկել, ես քեզ կօգնեմ, մենակ թե ասա՝ ինչով քեզ օգնեմ, — պատասխանեց վարդը։

— Լավ, ես համաձայն եմ, — ասաց Ելենան։ Հաջորդ օրը Ելենան եկավ և ասաց․

— Վա՛րդ, իմ հայրիկն ասաց, որ ես պետք է գրեմ այս թեստը, դու իմ փողարեն կանե՞ս,- ասաց Ելենան, իսկ վարդը պատասխանեց․

— Լավ ես քո փոխարեն կանեմ թեստը։

Երբ թագավորը ստուգեց թեստը, նա այնքան ուրախացավ, որ խնջույք կազմակերպեց, որովհետև վարդն ամեն ինչ ճիշտ էր գրել ։ Մի քանի օր հետո Ելենան նորից եկավ  և ասաց․

— Վա՛րդ, իմ հայրիկը նորից թեստ է տվել, բայց այս անգամ ավելի դժվար, իմ փոխարեն կանե՞ս այն։

— Իհարկե ես կօգնեմ քեզ, բայց ես ուզում եմ, որ դու ինքդ կարողանաս գրել այն, ես կօգնեմ ու կբացատրեմ քեզ ամեն ինչ,- ասաց վարդը։

Վարդը բացատրեց Ելենային բոլոր առաջադրանքները, որոնք նա չէր հասկացել, և Ելենան շատ ուրախացավ, որ վերջապես ինքնուրույն կարողանում է բարդ խնդիրներ լուծել։ Նա շնորհակալություն հայտնեց վարդին և այդ օրվանից սկսեց ամեն օր խնամել վարդին՝ ի պատասխան նրա բարության։

 

 

 

Պոչատ շունը

Լինում է, չի լինում մի շուն է լինում։ Նա ապրում էր մի պառավ տատիկի հետ, ով նաև կատու էր պահում իր տանը։ Պառավը նրան շատ սիրում էր, բայց միշտ ասում էր, որ նա շատ մեծ պոչ ուներ կատվի պես։Կատուն էլ հակառակի պես փոքր պոչ ուներ, այդ պատճառով շունն ու կատուն միշտ գզվրտում էին։ Մի օր կատվի և շատ կռիվների պատճառով պառավի ձեռքից կաթով լի դույլը շրջվում է և թափվում։ Պառավը բարկանում է և ասում․

—  Էս ի՞նչ եք անում, ա՛յ տնաշեններ։ Էսօրվանից ես կվերցնեմ ձեր պոչերը և չեմ վերադարձնի այնքան ժամանակ, մինչև իրար հետ լեզու չգտնեք։

Շունն ու կատուն դեռ երկար ֆշշացնում էին իրար վրա, բայց տեսնելով, որ պառավն իր խոսքից հետ չի կանգնում, իսկ իրենք շատ էին սիրում իրենց պոչերը, որոշում են գոնե մի քանի շաբաթ իրար հետ չկռվել ու համերաշխ ապրել։ Պառավը շատ ուրախացավ  և համեղ ուտելիքներ է տվեց նրանց։ Շանն ու կատվին այնքան է դուր գալիս այդպես հաշտ ու համերաշխ ապրելը, որ իսկապես ընկերանում են իրար հետ։

Մկնատունը և մկնիկ Ջեկը

Կար չկար մի մկնատուն կար։ Շատերն էին ուզում ապրել այնտեղ, բայց նա էր ընտրում, թե ով կապրի իր մեջ։ Ոչ մեկ չէր կարողացել համոզել մկնատանը ապրել իր մեջ, բայց մի օր Ջեկ անունով մկնիկը տեսավ այն և ուզեց ապրել նրա մեջ։ Նա հարցրեց մի պապիկի, թե ինչպես կարելի է ապրել այս մկնատանը։ Պապիկն ասաց․

— Եթե մկնատունը քեզ ընտրի, դու կապրես իր մեջ։

— Ինչպե՞ս թե մկնատուն ընտրի։

Պապիկը պատասխանեց․

—  Ոչ մեկը չգիտի այդ հարցի պատասխանը։

— Լավ, — ասաց մկնիկ Ջեկը և որոշեց ամեն ինչ անել, որպեսզի մկնատունը ընտրի իրեն։

Հաջորդ օրը Ջեկը գնաց կանգնեց մկնատան դիմաց և ասաց․

— Բարև մկնատուն, ինչպե՞ս ես։

Մկնատունը դանդաղ թափ տվեց իր վրա հավաքված փոշին և հանդարտ պատասխանեց․

— Դեռ կենդանի եմ, բայց ինչպես տեսնում ես, շատ փոշոտ եմ։

Մկնիկ Ջեկը հարցրեց․

— Իսկ դու քանի՞ տարեկան ես։

 

— Ես այնքան ծեր եմ, որ էլ չեմ հիշում, կարծում եմ մի վեց դար ապրել եմ, — պատասխանում է ծեր մկնատունը։ Ջեկը հասկանում է , որ ոչ ոք նրան չի խնամել և որոշում է նրան օգնել։

— Ես քեզ կմաքրեմ փոշուց ու կեղտից։

Եվ այսպես Ջեկը նոր տուն գտավ իր համար։