Ուղղակի և անուղղակի խոսք

365. Նախադասությունները լրացրո՛ւ (ուղղակի խոսքեր գրի՛ր):

            1. Փոքրիկը խնդրեց.
Մա՛մ, ինձ քաղցր բան կտա՞ս:
2. — Ե՞րբ,— անհանգիստ ասաց իշխանը, — ի՞նչի համար:
3. — Մայրս ինձ քաղցր բան չտվեց, — բողոքեց տղան:
4. — Դեռ չի՞ հասել տուն, — անհանգստացավ պապիկը:
5. — Մենք իսկական ձախողակներ ենք,— շարունակ ասում էր մարդ-մեքենան, — մենք իսկական ձախողակներ ենք:

366. Ընդգծված նախադասությունը (պատմողի խոսքը) գրիր՝
ա) ուրիշի ուղղակի. խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքի մեջ:

            Օրինակ՝
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա, — ծույլին հանդիմանում էին հարևանները:
ա) Հարևանները հանդիմանում էին ծույլին.
— Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, վե՛ր կաց, մի գո՛րծ արա:
բ) — Ի՜նչ ես ամբողջ օրը պարապ-սարապ պառկում, — ծույլին հանդիմանում էին հարևանները, — վե՛ր կաց, մի գո՛րծ արա:

            1. — Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը, —          ցավով ասաց նավի հրամանատարը:
Նավի հրամանատարը ցավով ասաց․
— Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, բայց չեք վերջացրել նորոգումը։
— Գիտեմ, որ ամբողջ օրն աշխատել եք, — ցավով ասաց նավի հրամանատարը, — բայց չեք վերջացրել նորոգումը։      

2. — Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ.-             անհամբերությամբ ասաց տղան:
Տղան անհամբերությամբ ասաց․
— Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, ինքս նրան կբերեմ։
Չեմ կարող հանգիստ նստել ու սպասել գարնան գալուն, —անհամբերությամբ ասաց տղան — ինքս նրան կբերեմ։

3. — Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է, — հեռանալիս ասաց հյուրը:
Հյուրը հեռանալիս ասաց․
— Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, դա շա՜տ հետաքրքիր է։
Հյուրը հեռանալիս ասաց․
Երբ վերադառնամ, նորից կզրուցենք քո որոշման մասին, — ասաց հյուրը հեռանալիս, — դա շա՜տ հետաքրքիր է։

367. Երկխոսությանը շարունակի՛ր:

            — Դե՛, — շշնջաց ընկերս, — սեղմի՛ր կոճակը:
— Զանգն արդեն հնչե՞լ է, — զարմացա ես, — ոչինչ չեմ լսել:
      — Եթե ականջկալներդ հանեիր, — ասաց ընկերս — կլսեիր:
            — Արդեն կարևոր չէ, — պատասխանեցի ես, — արի գնանք դուրս, ընդմիջում է:

370. Գրի՛ր երկխոսությունորը տանն ես լսել (կարող ես նաև հորինել):
— Տղաս դասերը ավարտե՞լ ես, — հարցրեց ինձ հայրիկս։
— Համարյա, մնացել է վերջին դասը, — պատասխանեցի ես։
— Երբ վերջացնես միասին ֆիլմ կդիտենք, — ավելացրեց հայրս։
— Մամ դու մեզ հետ ֆիլմկ կդիտե՞ս, — հարցրեցինք մենք։
— Հեսա կմիյանամ, — պատասխանեց մայրս և գնաց պոպկոռն պատրաստելու։

371. Խոսքն ըստ օրինակի փոխի՛ր. ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

            Օրինակ՝
ա) Սոնան ասաց, որ գյուղն իրեն դուր եկավ, ինքն ուզում է էլի մնալ այդտեղ:

Սոնան ասաց.
— Գյուղն ինձ դուրս եկավ, ես ուզում եմ էլի մնալ այստեղ:

բ) Թզուկն ասաց, որ տղան գնա թագավորի գանձարան ու տեսնի կախարդական նկարը:

Թզուկն ասաց.
— Ա՛յ տղա, գնա՛ թագավորի գանձարան ու տե՛ս կախարդական նկարը:

1. Հայրն Արտակին ասաց, որ ճանապարհից վերցնի իր հեծանիվը. որովհետև մարդկանց                                      խանգարում է:
Հայրն Արտակին ասաց․
— Ճանապարհից վերցու հեծանիվդ, մարդկանց խանգարում է:
2. Տղայի ընկերն ասաց, որ ինքն էլ չի սպասում թզուկի գալուն ու տուն է գնում:
— Ես էլ չեմ սպասում թզուկի գալուն, — ասաց տղայի ընկերը, — տուն եմ գնում:

3. Թագավորը տղային ասաց, որ գնա երկրից երկիր ման գա ու գտնի իր մատանու քարը:
Թագավորը տղային ասաց․
— Գնա երկրից երկիր ման արի ու գտիր իմ մատանու քարը:

4. Նապաստակն ու մուկն ասացին, որ իրենք գնում են տղային օգնելու:
Նապաստակն ու մուկն ասացին․
— Մենք գնում ենք տղային օգնելու:
5. Արջը նապաստակին ու մկանը խնդրեց, որ իրեն էլ տանեն աշխարհը տեսնելու:
Արջը նապաստակին ու մկանը խնդրեց․
— Ինձ ել տարեք աշխարհը տեսնելու:

6. Արեգնազանը ներկայացավ և ասաց, որ ինքն իշխան Արմանի որդին է:
Արեգնազանը ներկայացավ և ասաց․
— Ես իշխան Արմանի որդին եմ:
7. Թագավորը հյուրին խնդրում էր, որ իրեն մենակ չթողնի կախարդի մոտ:
Թագավորը հյուրին խնդրում էր․
— Ինձ մենակ չթողնես կախարդի մոտ։

372. Ընդգծված անուղղակի խոսքը դարձրո՛ւ ուղղակի:

1. Նկարիչը կանչեց, որ ինքը շատ հետաքրքիր բան է գտել:
Նկարիչը կանչեց․
— Ես շատ հետաքրքիր բան եմ գտել։
2. Տղան մորը գգուշացրեց, որ ինքը անծանոթ մարդկանց է հրավիրել:
Տղան մորը զգուշացրեց․
— Ես անծանոթ մարդկանց եմ հրավիրել։
            3. Մայրը տղային ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվում տղայի հյուրերով:
Մայրը տղային ասաց․
— Ես ել եմ հետաքրքրվում քո հյուրերով։

            4. Ընկերը Լևոնին ասաց, որ ինքը բացատում դարչնագույն մարդկանց է տեսել:
Ընկերը Լևոնին ասաց․
— Ես բացատում դարչնագույն մարդկանց եմ տեսել:
            5. Լևոնն ընկերոջն ասաց, որ նա հավանաբար երազ է տեսել, ոչ թե իսկական մարդկանց:
Լևոնն ընկերոջն ասաց․
— Դու հավանաբար երազ էս տեսել, այլ ոչ իսկական մարդկանց։ 
6. Տղան շուրջը նայեց ու հարցրեց, թե որտե՞ղ կթաքնվեն, եթե անձրև գա:
Տղան շուրջը նայեց ու հարցրեց․
Որտե՞ղ կթաքնվենք, եթե անձրև կգա։

Ուշադի՛ր կարդա և հիշի՛ր։

Ուրիշի խոսքը կոչվում է ուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է բառացի, առանց փոփոխության: Ուրիշի ուղղակի խոսքը պատմողի խոսքից տրոհվում է միջակետով, գծիկով, ստորակետ-գծով:

Ուրիշի խոսքը կոչվում է անուղղակի, եթե խոսողը այն մեջբերում է ոչ թե նույնությամբ, այլ պատմողաբար: Անուղղակի խոսքը պատմողի խոսքին միանում է որ կամ թե շաղկապներով:

Ուղղակի խոսքը կարելի է վերածել անուղղակի խոսքի, իսկ անուղղակի խոսքը՝ ուղղակիի:

Հայրենագիտության իքնաստուգում

1. Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։
Արևմուտքից մեզ հարևան է Թուրքիան, հարավից Իրանը, հարավից և արևելքից հարևան է Ադրբեջանը, իսկ Վրաստանը Հյուսիսիսց։

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Շիրակ-Գյումրի
Տավուշ-Իջևյան
Գեղարքունիք-Գավառ
Սյունիք-Կապան
Արագածոտն-Աշտարակ
Արմավիր-Արմավիր
Կոտայք-Հրազդան
Արարատ-Արտաշատ
Վայոց ձոր-Եղեգնաձոր
Լոռի-Վանաձոր

3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
ՀՀ-ի ամենաերկար գետը Ախուրյան է, որի երկարություն է 186 կմ։

4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
ՀՀ-ի ամենաբարձր լեռն է Արագածը, որի երկարություն է 4090 մ։
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Արտաքին սահման չունի Կոտայքի մարզը։

6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Ամենամեծ մարզը Գեղարքունիքն է։

7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Ամենափոքր մարզն է Արմավիրը։

8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Ամենամեխծ ցանաքային մարզն է Սյունիքը։
 
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Ամենախիտ բնակեցված մարզը Արմավիրն է։

10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Երևանին հարևան մարզերն են Կոտայքը, Արագածոտնը, Արարատը և Արմավիրը։

11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
ՀՀ և Թուրքիայի սահմանով անցնում է Արաքս գետը։ Արաքս գետը նաև անցնում է Իրանի տարածքով։

12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
ՀՀ հարավային մարզն է Սյունիքը։
 
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
ՀՀ հյուսիսում գտնվում է Տավուշի մարզը, Շիրակի մարզը և Լոռիի մարզը։

14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Արփա-Վայոձ ձոր
Ախուրյան-Շիրակ
Մեղրի-Սյունիք
Հրազդան-Կոտայք
Ողջի-Սյունիք
Դեբեդ-Լոռի

Ազատ-Արարատ և կոտայք
Գետառ-Կոտայք
Որոտան-Սյունիք
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
Էրեբունի բերդաքաղաքը հիմնել է Արգիշտի թագավորը մ․թ․ա 782․թ։ Դա հայտնի է քարերի վրա գրված սեպագրերից։
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
Գյումրին համարվում հայրաքաղաք և ՀՀ մեծությամբ երկրորդ քաղաքը։ Կումայրի, Ալեքսանդրապոլիս և Լենինական։
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Հայաստանը դարձել է քրիստոնյա երկիր տրդատ երրորդի օրոք, 301 թվակնին։ 
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Գրիգոր Լուսավորիչը այն մարդն է ով տարածել է քրիտոնեությունը հայաստանում։
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Ինձ շատ դուր եկավ սյունիքի տեսարժան վարյերից մեկը՛ Հին խնձորեսկը։
20.Տեղադրիր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։
Երրորդ ուսումնական շրջանի հաշվետություն հայրենագիտությունից
21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
Այո, ինձ դուր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
22. Շնորհակալություն։