Present Indefinite Tense. Interrogative sentences.

Do I…? Do we…?
Do you…? Do you…?
Does he/she/it…? Do they…?

Տրված նախադասությունները դարձնել հարցական։

  1. I swim in the swimming-pool every Sunday. Do I swim in the swimming-pool every Sunday?
  2. John goes in for boxing. Does John go in for boxing?
  3. We like to play in the yard. Do we like to play in the yard?
  4. He gets up at 7 o’clock. Does he get up at 7 o’clock?
  5. You talk too much. Do you talk too much?

Հինգ փաստ ամենարագ թռչող կենդանու՝ սպիտակալանջ ասեղնապոչի մասին

 

Քանի որ ես շատ եմ սիրում կարդալ թռչունների մասին, այսօր կներկայացնեմ հինգ փաստ ամենարագ թռչող կենդանու՝ սպիտակալանջ ասեղնապոչի մասին։

  1. Հորիզոնական թռիչքի դեպքում ամենաարագը թռչող թռչունը համարվում է սպիտակալանջ ասեղնապոչը։ Նրա առավելագույն առագությունը կազմում է 170 կմ/ժ։
  2. Համեմատության համար նշեմ, որ մեծ արագությամբ ընթացող գնացքի առավելագույն արագությունը 200կմ/ժ է, սակայն ուղորներ փոխադրելու ժամանակ դրա արագությունը 171կմ/ժ է կազմում, ներառյալ կանգառները։ Այսինք սպիտակալանջ  ասեղնապոչը թռչում է մեծ արագություն ունեցող գնացքին հավասար արագությամբ։
  3. Սպիտակալանջ ասեղնապոչն ունի երկար, կոր թևեր, որոնց օգնությամբ մեծ արագությամբ սահում է օդի միջով։
  4. Սպիտակալանջ ասեղնապոչը ջրածիծառի տեսակ է։ Այս թռչունները ժամանակի մեծ մասն անցկացնում են բարձր երկնքում՝ որսալով միջատներ, և հազվադեպ են վայրէջք կատարում։
  5. Այս թռչուններ երկար տարածություններ են անցնում, որպեզի բազմանան Սիբիրում, Չինաստանում, Ճապոնիաում, ապա չվում են հարավային երկիրներ, օրինակ՝ Ավստրալիա։

Շատ հետաքրքիր է նշել, որ վայրէջք կատարելուց սովորական բազեն ունի ամենամեծ վայրընթաց արագությունը։ Բազեն երկինք է բարձրանում, որպեսզի որս փնտրի։ Երբ վերևից նկատում է բադ կամ աղավնի, ծալում է թևերն ու վայր սլանում ավելի քան 300կմ/ժ արագությամբ։ Վերջին րոպեին բացում է իր մագիլները և հափշտակում զոհին։ 🙂

Այցելություն Երկարաբանական թանգարան

Մարտի 13-ին հայիկիս հետ այցելեցինք Հովհաննես Կարպետյանի անվան Երկրաբանական թանգարան։ Ես այնտեղ տեսա բազմաթիվ գույնզգույն քարեր և ապարներ, որոնք հավաքված էին Հայաստանի, ինչպես նաև Հայաստանից դուրս տարբեր տարածքներից։ Բոլոր նմուշներն ունեին երեք լեզուներով բացատրություններ։ Այնտեղ կային նաև հետաքրքիր բրածոներ․ քարացած բույսեր, կենդանիների կմախքների մնացորդներ, քարի վրա մնացած բույսերի հետքեր, նախնադարյան մարդկանց քարե գործիքներ և այլն։ Տեսանք նաև Հայաստանի տարածքում որպես շինանյութ օգտագործվող քարեր՝ տուֆ, գրանիտ, բազալտ, մարմար և այլն։ Սրվակներում կային բնական ներկերի նմուշներ, որոնք դեռ հնուց մարդիկ օգտագործել են նկարչության և զարդարման համար։ Այնտեղ ես տեսա նաև իմ սիրած քարի՝ ամետիստի տարբեր նմուշներ։ Հայրիկիս առավել հիացրեց Ռուսաստանի Հեռավոր Արևելքից բերված մետեորիտի մի կտոր, որը նման էր մետաղի ձուլվածքի և շատ ծանր էր։ Թանգարանում կային նաև քարերից, այդ թվում նաև երեխաների կողմից պատրաստված կերպարվեստի նմուշներ։ Իհարկե, ինձ համար ամենաշատը զարմացրեց նախնադարյան փղի ոսկորների կտորների ուսումնասիրության հիման վրա վերստեղծված կմախքը՝ իր բնական չափերով։ Կմախքի տակ տեսանք նախնադարյան փղի իսկական ոսկորները։ Աշխատողներն ուրախ էին, որ ես հետքրքրված եմ երկրաբանությամբ ու քարերով և առաջարկեցին դասարանով մասնակցել քարերին նվիրված դասընթացներին։