Եղևնին. Համո Սահյան

Անտառից եկած կանաչ եղևնին,
Հիշում է կանաչ իր ընկերներին,
Արահետներն է հիշում ձյունի տակ,
Հիշում է բացատն ու բուքն սպիտակ:
Երկինքն է հիշում իր գլխի վերև,
Եվ իր մայր անտառն ասեղնատերև,
Հովերն է հիշում նա գարնանային,

Որ իրեն այնպես օրորում էին:

Վաղորդյան ցողի գոհարն է հիշում,
Եվ մայրամուտի թևերն աբրեշում,
Հիշում է սոսափն ամեն մի ծառի,
Խարույկն է հիշում անտառապահի:

Հիշում է բոլորն ու չի ափսոսում,
Որ էլ անտառի երգը չի լսում,
Ինչո՞ւ ափսոսա, երբ իր թևերին
Գարուն է բերել երեխաներին,
Գարուն է բերել այս ձմռան օրով
Եվ տուն է մտել կանաչ շորերով.
Ե՞րբ է նա այսպես զուգվել, զարդարվել
Եվ մարդկանց այսքան հրճվանք պատճառել,
Ե՞րբ է նա եղել այսքան երջանիկ
Ու ե՞րբ է տեսել այսքան խաղալիք:
Ե՞րբ են նրա մոտ այսքան մանուկներ
Երգել ու պարել մինչև ուշ գիշեր…
Զարդարանքներով, աստղերով իր պերճ
Կանգնել է ուրախ մանուկների մեջ,
Այնպես հպարտ է նայում աշխարհին,
Կարծես հենց ինքն է բերել Նոր տարին:

 

Հարցեր և առաջադրանքներ

  1. Անհասկանալի բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Բացատ — Անտառի մեջ ծառերից ազատ տարածություն

Վաղորդյան ցող – առավոտյան ջրի կաթիլներ

Աբրեշում – մետաքս

Հրճվանք – ցնծություն, ուրախություն

Պերճ — Շքեղ, ճոխ, փառահեղ

  1. Ի՞նչ էր հիշում եղևնին: Պատմի՛ր եղևնու անունից:

Ես հիշում եմ իմ ընկերներին, անտառը, որում ապրում էի և երկինքը իիմ գլխավերևում։ Ես հիշում եմ իմ մայր անտառն ասեղնատերև, հովերն եմ հիշում գարնանային, որ ինձ այնպես օրորում էին, վաղորդյան ցողի գոհարն եմ հիշում և մայրամուտի թևերն աբրեշում,  հիշում եմ սոսափն ամեն մի ծառի, խարույկն եմ հիշում անտառապահի։

  1. Եղևնին ի՞նչ էր զգում անտառից հեռու:

Եղևնին կարոտ էր զգում անտառից հետո։

  1. Նա ափսոսո՞ւմ էր, որ այլևս անտառում չի:

Եղևնին չի ափսոսում, որ էլ անտառի երգը չի լսում, քանի որ իր թևերին, կանաչ շորերով, գարուն է բերել երեխաներին այս ձմռան, զուգվել, զարդարվել ևէ  մարդկանց այսքան հրճվանք պատճառում։

  1. Ինչո՞ւ էր նա հպարտ նայում աշխարհին:

Եղևնին հպարտություն էր զգում, քանի որ երեխաներին իր կանաչ տերևներով գարուն էր բերել։ Նա զուգվել-զարդարվել էր և հրճվանք էր պատճառում բոլորին։

  1. Նամակ գրի՛ր եղևնուն:

 

Բարև սիրելի եղևնի,

Դո՞ւ ոնց ես։ Դու իսկապես չե՞ս կարոտում անտառը։ Ես շատ եմ սիրում անտառի եղևնիններին,, քանի որ նրանք շատ գեղեցիկ են, միշտ կանաչ են և հետաքրքիր թարմ հոտ ունեն։ Դու ինձ տեսե՞լ ես անտառում։ Ես հաճախ եմ անտառում լինում։ Ես չեմ սիրում, երբ ծառեր են կտրում անտառում և ուզում եմ, որ ընդհանարապես ծառեր կտրեն անտառից։

Հուսով եմ, որ դու շատ ուրախացրիր քո շուրջ հավաքված երեխաներին։