Այսօր՝ ապրիլի 29-ին, մենք դասարանի երեխաներով և ընկեր Վարսիկի ու ընկեր Արմինեի գլխավորությամբ գնացինք ճամփորդության դեպի Հրազդանի կիրճ։ Հրազդանի կիրճ գնալուց առաջ մենք մտանք «Սուրբ Սարգիս» եկեղեցի, որտեղ աղոթեցինք և մոմ վառեցինք։ Եկեղեցուց դուրս գալուց հետո երթուղայինով մոտեցանք Հրազդանի կիրճին և աստիճաններով իջանք ներքև` դեպի Հրազդան գետը։ Ճանապարհին մի հարմար տեղ ընտրեցինք և նախաճաշեցինք։ Նախաճաշից հետո երգեցինք և արտասանեցինք Հ․Սահյանի “Գարնանամուտ” բանաստեղծությունը։ Դրանից հետո մի մեծ թղթի վրա յուղաներկերով մի շատ գեղեցիկ գարնանային տեսարան նկարեցինք, որտեղ պատկերված էին ծառեր, ծաղիկներ, Հրազդան գետը։ Նկարելուց հետո մենք երկաթգծի երկայնքով քայլեցինք դեպի “Մանկական երկաթուղի”, նստեցինք գնացքներից մեկը և նկարվեցինք։ Մի քիչ հանգստանալուց հետո մենք մի քիչ հոգնած, բայց շատ լավ տրամադրությամբ շարժվեցինք դեպի երթուղին և վերադարձանք դպրոց։ Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը։ 🙂 🙂 🙂
Ֆոտոշարք մեր ճամփորդությունից 🚞🌻🌷🌳🚞