1. Ընթերցի՛ր «Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից» հոդվածը։ Հատվածից առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը, վերլուծի՛ր։
Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .
— Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…
— Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես — իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:
— Ինչու բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի ասեիր:
— Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:
— Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , — խոսքը եզրափակեց վարպետր: Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ինձ դուր եկավ տվյալ հատվածը, քանի որ այն ինձ դվաց բավականին ծիծաղելու, և այստեղ ցուցաբերվերեց Ավետիք Իսահակյանի բնավորության գծերից մեկը՝ հումորի զգացոությունը և մի քիչ էլ փիլիսոփայական մտքերը։
2. Ընթերցի՛ր «Ավ․ Իսահակյանի նամակը իր միակ սիրուն՝ Շուշիկին» հոդվածը։ Գրավոր պատմի՛ր զգացողություններիդ, խոհերիդ, ապրումներիդ մասին։
Այս հոդվածում ներկայացված էին Իսահակյանի խոսքերը Շուշիկին (իր առաջին սիրուն)՝ իր անսահման կատաղությունը, վիշտը և սերը Շուշիկի հանդեպ։ Նա գրում էր, թե ինչպես է ուզում, որ Շուշիկը իր երեխաների հետ այլևս չհիշի իրեն և առանձնանա ու կապ չունենա իր կյանքի հետ։ Նա ուզում է, որ Շուշիկը միայն մնա իր կյանքում՝ հիշողությունների մեջ։ Թե ոնց է նա ուզում այլևս չանհանգստանալ և մտածել իր մասին և այլ Իսահակյանի զգացմունքները։
Այս հոդվածը ինձ մոտ առաջացրեց տարօրինակ զգացողություններ։ Մի կողմից՝ ներկայացված էին Իսահակյանի զգացումները առանց խորը մտածելու, ուղիղ ու անկեղծ։ Բայց մյուս կողմից՝ այդ մտքերը այնքան երկկողմանի էին․ մի տեղ ասում է, որ չի ատում Շուշիկին, իսկ մյուս հատվածում՝ ուզում է նրան սպանել, ապրեցնել, թե ինչպես է Շուշիկը անընդհատ առաջանում իր մտքերում, թե ոնց է նա իրեն անվերջ հայհոյում և թե ոնց է նա իրեն անվերջ սիրում։ Այդ հակասությունները ինձ մոտ առաջացրին մի մեծ զգացողություն, որ Իսահակյանը իսկապես գրել է այս խոսքերը ոչ թե մտածելով, այլ ուղղակիորեն արտահայտելով իր զգացմունքները և անհանգստությունները՝ կապված իր միակ սիրո Շուշանիկի հետ։ Նաև այս հոդվածը իր համար նոր ձև հասկացվեց «Հետաքրքիր դեպքեր Իսահակյանի կյանքից» հոդվածում Շուշանիկի և Իսահակյանի հատվածից հետո դարձնելով այս հոդվածը ավելի զգացմունքային և մի քիչ ավելի տխուր։
3. Ընթերցի՛ր «Ավ․ Իսահակյանը և արևմտահայ իրականությունը» հոդվածը։ Ըստ պատումի` ինչպե՞ս է գեղագետը ընկալում արևմտահայ իրականությունը, ինչպե՞ս է նա իր գործերում անդրադառնում այդ իրականությանը։
Գեղագետ Ավետիք Իսահակյանը արևմտահայ իրականությունը ընկալում էր, որպես մարդկության սխալ, որպես մի իրականություն, որը քանդում էր իր հայացքները։ Նրա համար դա ողբերգական, դաժան և սարսափելի էր հատկապես հայ ժողովրդի համար։ Նրա գիտակցությանը չէր հասնում այն փաստը, որ պետություններն իրենց շահի համար սպանում էին մի ամբողջ ազգ և կազմակերպում էին ցեղասպանություն։ Նրա հոգում չէր տեղավորվում իր ողջ վիշտն ու ցավը։ Դրա պատճառով նա, ինչպես հայ գրողների մեծ մասը, իր զգացմունքներն ու մտածումները արտահայտում էր իր արվեստի մեջ։ Նա, ինչպես ողջ հայ ժողովուրդը, հատկապես մեծանուն գրողներն ու արվեստագետները, շատ ծանր էր տանում այն իրականությունը, որտեղ ապրում էր։ Իսահակյանն այդ ամենը չէր պահում իր մեջ։ Նա ձգտում էր արտահայտել իր զգացմունքները՝ բարձրաձայնելով ու չվախենալով խոսել քաղաքական, սոցիալական և այլ թեմաների մասին։