Առաջին համաշխարհային պատերազմ
Ժամկետը՝ միջև հոտկեմբերի վերջ։
Մասնակիցներ՝ Կարեն Հովհաննիսյան, Աստղիկ Մեղրունի, Ալլա Շարոյանց, Նարեկ Իսախանյան, Գևորգ Մարուքյան։
Պրեզենտացիան․․․
Պրեզենտացիան ստորև՝
Իմ հատվածը՝
Առաջին համաշխարհային պատերզմը ամբողջ մարդկության պատմույան ընդացքում կատարված ամենաարյունալից և շրջադարցային պատերազմներից մեկն է։ Ամբողջ պատերազմի ընթացցում (1914-1918 թթ․) մասնակցել է ավելի քան 70 միլոն զինվորական և ըստ գնահատականների զոհվել են 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ ինչի պատճռով այն անվանումեն նաև «Մեծ պատերազմ»։
Ինչո՞ւ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը
Երբ հարց է առաջանում, թե ինչու սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, պարզ և միանշանակ պատասխան չկա. պատճառները խորը և բարդ են: Սակայն ամենահայտնի և նշանակալից դրվագը 1914 թվականի հունիսի 28-ին էր՝ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը։ 1914 թվականի հունիսի 28-ին, Ավստրո-Հունգարական թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո էր ժամանել։ Սակայն նրա այցն ավարտվեց իր մահվամբ, երբ բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը սպանում է նրան և նրա կնոջը։ Պրինցիպը սերբական «Սև ձեռք» կազմակերպության կողմից աջակցություն ստացող վեց հոգանոց խմբավորման անդամ էր։ Նրանց նպատակը Ավստրո-Հունգարիայի ազդեցության դեմ պայքարելն էր, որը նրանց կարծիքով սպառնում էր սերբական ինքնիշխանությանը։ Ֆերդինանդի դեմ կատարված մահափորձը ի սկզբանե ձախողվեց, երբ առաջին հարձակվողը սխալմամբ նռնակ նետեց, որը պայթեց, բայց չկպավ Ֆերդինանդի մեքենային։ Պատահմամբ, Ֆերդինանդի շարասյունն անցնում էր փողոցով, որտեղ սպասում էր Պրինցիպը, և երբ Ֆերդինանդը կանգ առավ տուժածներին այցելելու համար, Պրինցիպն, օգտվելով առիթից, կրակեց նրան և նրա կնոջը։ Այս գործողությունը, ինչպես նշում են, դարձավ այն կայծը, որը կրակ բորբոքեց Եվրոպայում:
Միմյանց դաշնակից պետությունները՝ պատերազմի սանձարձակման հիմնական ուժերը
1914 թվականի դրությամբ Եվրոպական երկրները բաժանված էր երկու մեծ դաշինքների՝ Անտանտի և Եռյակ դաշինքի։ Անտանտի կազմում էին Ֆրանսիան, Ռուսաստանը և Մեծ Բրիտանիան, իսկ Եռյակ դաշինքի կազմում՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան և Իտալիան։ Սերբիայի դեմ գործողությունները և Ավստրո-Հունգարիայի հակամարտությունը վերածվեցին ավելի մեծ մասշտաբի բախման. դաշնակիցները մեկը մյուսի կողմը կանգնեցին, ինչը հանգեցրեց մեծամասշտաբ պատերազմական գործողությունների սկսվելուն։ Այսպես, Եվրոպայի քաղաքական ծայրաստիճան լարված իրավիճակը վերածվեց համաշխարհային պատերազմի, որի աղետալի հետևանքներն ազդեցին ամբողջ մարդկության վրա՝ փոխելով ազգերի ճակատագրերն ու ձևավորելով նոր աշխարհակարգ, որը երկար տարիներ կտևի։