Ճամբարային առաջադրանքների փաթեթ․ Ճամբարային օրագիր։

Ճամբարային օրագիր

Պատասխանի՛ր տրված հարցերին։

Ինչպե՞ս ես վերաբերվում ճամբարներին։

Ես լավ եմ վերաբերում ճամբարներին, սիրում եմ ճամբարական առօրյան, քանի որ այն շատ հետաքրքիր է անցնում։ 

Ինչո՞վ է տարբերվում ճամբարը քո դպրոցական առօրյայից։

Ճամբարը տարբերվում է իմ դպրոցական առօրյայից, որ ճամաբարում ուրիշ դասացուցակով ենք աշխատում, տնային առաջադրանքներ հիմնականում չենք ունենում, ավելի շատ ստեղծագործական և հետաքրքիր աշխատանքներ ենք կատարում, պարում ենք, երգում ենք, բակային խաղեր ենք խաղում ու շատ լավ ժամանակ ենք անցկացնում։

Նշի՛ր ձմեռային ճամբարի առավելությունները։

Ձմեռային ճամբարում նոր մարդկանց հետ եմ ծանոթացել, նոր ընկերներ եմ ձեռք բերել։

Ավելի շատ ժամանակ ենք անցկացնում դրսում և ստեղծագործական աշխատանքների վրա։ 

Ճամբարում ամենից շատ քեզ ի՞նչն է գրավում։

Ճամբարում ինձ ամենից շատ գրավում է մեր դպրոցի յուրահատուկ մոտեցումը ուսուցման պրոցեսին։ 

Ի՞նչ կարծիք ունես ճամբարային ջոկատների վերաբերյալ։ Լա՞վ է, որ խառը խմբերով եք աշխատում։ Նշի՛ր երեք առավելություն։

Ճամբարային ջոկոտներին լավ եմ վերաբերում, խառը խմբերին՝ նույնպես։ 

  1. նոր ծանոթություններ
  2. նոր նախագծեր
  3. նոր գիտելիքների ձեռբերում

Ի՞նչը կփոխեիր քո ճամբարային օրակարգում։

Կուզենայի ավելի շատ ժամանակ անցկացնեինք դրսում։

Ի՞նչ խորհուրդ կտաս ջոկատավարներին։

Խորհուրդներ չունեմ 🙂

Ի՞նչ կառաջարկես ճամբարական ընկերներիդ։

Իրար հետ չկռվեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով