Իմ հորինած առաջադրանքները #2

  1. Դասավորի՛ր նախադասություններն այնպես, որ ստացվի պատմություն կոլիբրիների մասին։

Արուների փետուրները շատ վառ են, էգերինն ավելի մեղմ են գունավորված։ (5)

Այո՛, դուք ճիշտ եք,կոլիբրիներն աշխարհի ամենափոքր թռչուններն են։ (2)

Կոլիբրիները ցերեկը սնվում են 10-15 րոպեն մեկ ծաղիկների նեկտարով, սարդերով, միջատներով․ ամեն օր ուտում են իրենց քաշի կեսի չափ նեկտար։ (4)

Իսկ դուք գիտե՞ք, թե որն է աշխարհի ամենափոքր թռչունը։ (1)

Կոլիբրի-մեղվիկն ընդամենը 5,5 սմ է, կշռում է 16 գրամ։ (3)

 

2. Հետևյալ բառերից կազմի՛ր տեղ  ցույց տվող բառեր։

թուփ — թփուտ

եղեգ(ն) — եղեգնուտ

կաղնի — կաղնուտ

ճահիճ — ճաճուտ

եղևնի — եղևնուտ

թավ — թավուտ

աղ — աղուտ

ծանծաղ — ծանծաղուտ

 

3․ Նույն համարով նշանակի՛ր այն արտահայտությունները, որոնք կարող են իրար փոխարինել։

1. ականջը տանել                            (5) հյուրասեր

2. թթու դեմք ընդունել                   (2)  նոթերը կիտել, բարկանալ

3. ծնկի գալ                                       (1) ձանձրացնել, շատախոսել

4. լեղին ջուր կտրել                        (4) սարսափել

5. Աղուհացով մարդ                       (3) ենթարկվել, պարտվել, խոնարհվել

 

4. Ընդարձակի՛ր հեևյալ պարզ նախադասությունը։

Վիշապը քնեց։

Գիշերը երկգլխանի հսկա վիշապը հոգնած քնեց իր մութ քարանձավում։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով