Վիրավոր առյուծն ու կրիան

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

մոտալուտ — մոտ ժամանակներում սպասվող, վերահաս, մոտակա

շունչը փչել-սատկել, հոգին ավանդել

երկնային — վերնային, եթերային, աստղային, չքնաղ,  չնաշխարհիկ, սքանչելի

սողեսող-սողալով

սաստիկ-մեծ ուժով դրսևորվող՝ արտահայտվող, ուժեղ, ուժգին, բուռն

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

շունչը փչեց — մահանալ

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

Այս առակի գլխավոր հերոսը առյուծն է։ Նա հպարտ էր և փառահեղ։ Չնայած առյուծը վիրավոր էր, նա չէր ուզում համեմտատվել դանդաղաշարժ կրիայի հետ։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։

առակը ցույց է տալիս, որ չնայած առյուխը վիրաոր էր, նա չեր կարող կորցնել իր վեհությունը և հպարտությունը համեմատվել  դանդաղաշարժ կրիայի հետ։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Արծիվն ու նապաստակը

Արծիվն ու նապաստակը ապրրում էին կողք կողքի միևնույն անտառում։ Մի օր արծիվը տեսնում է, որ նապաստակը կուչ է եկել մի թփի տակ և դողում է։ Նա հարցնում է նապաստակին․

— Ինչու՞ ես դողում, ա՛յ նապաստակ։

Նապաստակը պատասխանում է․

— Ես վիրավորվել եմ որսորդի փամփուշտից։

Արծիվը ասում է․

Այ եթե դու ինձ նման բարձր ճախրեիր երկնքում, որսորդի փամփուշտը չէր հասնի քեզ։

Նապաստակը պատասխանում է․

— Ոչ բոլոր կենդանիներն ունեն թևեր, որպեսզի ճախրեն երկնքում։

Լրացուցիչ աշխատանք

Քո հորինած առակը ձայնագրի՛ր և համապատասխան նկարները համադրելով աուդիոգիրք պատրաստիր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով