Ձմեռային ճամբարի հաշվետություն

Այս ուսնումնական ձմեռվա ընթացքում՝ հունվարի 11-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, մենք դպրոցում անցկացրել ենք մի շարք հետաքրքիր նախագծեր։ Առաջին շաբաթվա ընթացքում դասարանով այցելել ենք թատրոն  դիտելու “Սարցե սիրտը” ներկայացումը։ Այնուհետև ձմեռային ճամփորդության ենք գնացել Ջրվեժի արգելոց՝ սահնակ քշելու։ Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում մեզ սովորացրել են  Quziz ծրագրով ստեղծել վիկտորինա-խաղեր, մենք էլ մեր հերթին սովուրեցրել ենք փոքրիկներին աշխատել PowerPoint ծրագրով։ Նույն նախագծի շրջանակներում կատարել ենք մի շարք բնագիտական փորձեր, փորձել ենք նաև հետաքրքիր ձեռագործ տիկնիկներ պատրաստել։ Այս ընթացքում մեզ այցելեց մեր դասարանի Արփիի մայրիկը՝Արաքս Դավթյանը, ով մասնագիտությամբ ակնաբույժ է, և շատ հետաքրքիր տեղեկություններ ներկայացրեց մեր աչքերի մասին։  Ուսումնական ձմեռ նախագծի ընթացքում պատրաստել ենք հայկական ավանդական գաթա խորիզով, ինչպես նաև այցելել ենք Ժողովրդական արվեստների թանգարան։ Մենք մասնակցել ենք նաև մի քանի մարզական ստուգատեսերի՝ հեծանվավարության, լողի և մարմնամարզության։ Ռուսերենի դասին կազմակերպել ենք թեյաղմություն, իսկ անգլերեն դասին ծանոթացել ենք թեյաղմության կանոներին։

Մի խոսքով շատ հետաքրքիր ու հագեցած ուսումնական ձմեռ ենք անցկացրել 🙂 🙂 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով