Ձմեռային ճամփորդություն դեպի Ջրվեժի արգելոց

Հունվարի 15-ին՝ ժամը 10-ին, մենք դասարանով, ընկեր Վարսիկի և ընկեր Մադլենի  գլխավորությամբ, գնացինք Ջրվեժի արգելոց սահնակ քշելու։ Երբ մենք տեղ հասանք, տեսանք մի գեղեցիկ լիճ, որը սառել էր։ Ամեն ինչ պատված էր սպիտակ, փափուկ ձյունով։ Ծառերի ճյուղերը նույնպես սառել էին և սպիտակ գույն էին ստացել։ Այնտեղ կային նաև մշտադալար եղևնիներ, որոնք կանաչ էին մնացել։ Բնությունը շատ գեղեցիկ էր այնտեղ, իսկ օդը՝ սառը և շատ մաքուր։

Մենք մեզ հետ վերցրել էինք երկու հատ մեծ և մեկ փոքր սահնակ։ Երբ բարձրացանք բլրակը, առաջինը սահնակ քշեցին մեր դասարանի աղջիկները՝ Գայանեն, Ալլան, Աստղիկը և Եվան։ Հետո մնացածներս էլ փորձեցինք ։) 🙂 🙂 Շա՜տ հաճելի էր սահնակ քշելը, այնքան հաճելի, որ չէինք ցանկանում տուն վերադառնալ։  🙂 🙂 🙂 Այդ ընթացքում նաև ընդմիջում կազմակերպեցինք՝ նախաճաշեցինք ու թեյ խմեցիք։

Ընկեր Վարսիկը և ընկեր Մադլենը լուսանկարներ արեցին, որպեսզի մենք չմոռանանք այս հրաշալի օրը։

Շնորհակալություն բոլորին գեղեցիկ օր կազմակերպելու համար 🙂 🙂 🙂

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով